Նորություններ

RSS
image

04.08.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 31-ին կայացած ՀՀ  դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել են հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Նախ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը:

Ընդ որում, 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության ժամանակ, ինչպես տարածում են մամուլում, այլ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում:

Մասնավորապես՝ Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հետևյալ կազմով՝

Նախագահ՝     Լիզա Գրիգորյան,

Անդամներ՝     Կարեն Զարիկյան,

                      Արթուր Ավագյան,

                      Նարինե Հովակիմյան,

                      Անահիտ Թումանյան,

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝  194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝  194

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝  11

Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 145

Արման Կուրեխյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 38:

 

Նույն հաշվիչ հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝ 194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 204

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3

Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 83

Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21

Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:

 

Ամփոփելով քվեարկության արդյունքները` հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ թեև քվեաթերթիկների քանակը 10-ով ավելի է մասնակիցների ցուցակում գրանցվածների թվից, սակայն դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա, քանի որ առավելագույն ձայն ստացած թեկնածուի օգտին տրված քվեների տարբերությունը մյուս երկու թեկնածուների համեմատ 10-ից ավել է:

Արդյունքում ընտրված է համարվում Ստեփան Միքայելյանը:

Արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները:

 

Հարկ ենք համարում մատնանշել, որ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ և 50-րդ կետերը կարգավորում են հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործառույթների իրականացման հետ կապված հարցերը, իսկ նույն կարգի 59-ից 71-րդ կետերը կարգավորում են քվեարկության արդյունքների ամփոփման և վերահաշվարկի հետ կապված հարցերը, և Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 61-րդ կետով ամրագրված է, որ թեկնածուներն իրավունք ունեն արդյունքների վերահաշվարկ պահանջել:

Արձանագրում ենք, որ մինչ այս պահը որևէ թեկնածուի կողմից վերահաշվարկ իրականացնելու պահանջ ներկայացված չէ, և, փաստորեն, բոլորի կողմից հիմք է ընդունվել հաշվիչ հանձնաժողովի արձանագրած արդյունքը:

 

Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողով

image

01.08.2020

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ:

Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները:

Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարցուպատասխաններից հետո, դատավորներն իրականացրեցին քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվեց՝

Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով:

Ընտրության արդյունքներով  Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել

 դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյան ՝ 4 տարով,

                                                            Դավիթ Հակոբյան՝ 3 տարով,

դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան,

                                                          2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան,

                                                          3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ

                                                               Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան,

                                                               Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան:

                                 

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝

դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյան,

                                                           Անահիտ Մանասյան,

                                                                          

դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան,

                                                          2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան,

                                                          3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան:

 

Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել

դատավոր չհանդիսացող անդամներ՝ Գաբրիել Պետրոսյան,

                                                          Հասմիկ Հարությունյան,                                                                   

դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան, 

                                                          2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ                           

                                                          Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան,

                                                          3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ

                                                          Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան:

 

 

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

23.07.2020

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԻՍ ՎՃՌԱԲԵԿ և ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել էին գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս իրենց լիազորություններն ամրագրող կարգավորումների սահմանադրականության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելը մերժել էր, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ քննության ընդունելուց հետո գործի վարույթը 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճել էր։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշմամբ, հաշվի առնելով մի կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումները, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում փաստել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։

Նշված իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, նշված որոշմամբ արձանագրվել է, որ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ։

Դատական ակտը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ datalex.am, գործի համարը՝ ԵԴ/0426/11/18։

image

22.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ՝ 3 դատավորի անուն.

    Հ/հ

                                     Թեկնածուի

                      ազգանունը, անունը, հայրանունը,

                           դատարանի անվանումը,

                       դատավորի մասնագիտացումը

    1.

                         Անտոնյան Սուրեն Ռաֆիկի

                (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                              վարչական պալատ)

    2.

                          Հակոբյան Գոռ Գագիկի

                (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                                 վարչական պալատ)

    3.

                          Միքայելյան Ստեփան Կարոյի 

                (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                               վարչական պալատ)

 

 

 

 

image

22.07.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակում է Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ (այսուհետ՝ Թեկնածուներ) ներկայացրած հասարակական կազմակերպությունների, դատավորների և նրանց կողմից ներկայացրած թեկնածուների, ինչպես նաև ինքնաառաջադրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կենսագրությունները:

 

1.Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.

1) Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյան և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյան.

Թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան:

 

2) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան.

Թեկնածու՝ Արսեն Թավադյան:

 

3) «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան.

Թեկնածու՝ Անահիտ Մանասյան:

 

2. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.

1) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյան.

 Թեկնածու՝ Գաբրիել Պետրոսյան:

 

2) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան.

Թեկնածու՝ Հասմիկ Հարությունյան:

 

3) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան.

Թեկնածու՝ Արտաշես Խալաթյան:

 

4) Թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան (ինքնաառաջադրում):

 

                                                                                                                                                        Դատական դեպարտամենտ