Իջևանի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Արման Աշոտի Կուրեխյան

Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:
Կրթություն
1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
Աշխատանքային փորձ
2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:
2008 թվականից մինչև աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
a.kurekhyan@court.am
Ռաֆիկ Գերասիմի Մելքոնյան

Ծնվել է 1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում:
Կրթություն
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական կարգադրիչ:
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2005 թվականից մինչև 2006 թվականը հանդիսացել է ՀՀ Գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող:
2006 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
Կոնտակտային տվյալ
r.melkonyan@court.am
Սամվել Կոստյայի Մարդանյան

Ծնվել է 1961 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Կրթություն
1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
Աշխատանքային փորձ
1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում` զբաղեցնելով տեսուչի, ԲԽՍՍ-ի օպերլիազորի, բաժնի պետի տեղակալի պաշտոններ։
1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր:
1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր:
Այլ տեղեկություններ
1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
Մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանում ծավալված մարտական գործողություններին:
ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով /«Մակարով» տեսակի ատրճանակով/:
Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է ոսկե ժամացույցով և պատվոգրով:
ՀՀ դատավորների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրված ավանդի համար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:
Կոնտակտային տվյալ
s.mardanyan@court.am