ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.12.2020

image

Այսօր՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ներառված է եղել և քննարկվել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման և հաստատման նպատակով թեկնածուների անձնական գործերի ուսումնասիրության և քվեարկության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 133-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անցկացրել է բաց քվեարկություն, սակայն, քվեարկության արդյունքներով դիմումներ ներկայացրած թեկնածուներից առնվազն երեքը չեն ստացել Օրենքով սահմանված անհրաժեշտ ձայների քանակը:

Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ 28.12.2020 թվականին Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմում և հաստատում չի կատարվել:

Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում կհրապարակի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման վերաբերյալ նոր հայտարարություն:

Կիսվել