background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

 

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Միաժամանակ ամրագրվել է, որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ գլխի դրույթներով ամրագրվել է, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։

Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են:

Որպես դատավորների ինքնակառավարման մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետության դատարանների՝ ի դեմս դատավորների գործունեության արդյունավետ իրականացումը:

 Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածով ամրագրվել են Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները:

Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական լիազորություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը:

Դատավորների ընդհանուր ժողովի կարևոր լիազորությունների է նաև Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ ձևավորումը:

Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

 

 

Գործառույթներ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները.

Դատավորների ընդհանուր ժողովը.

1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ: