Գևորգ Բալաբեկի Դանիելյան

image

Ծնվել է 1958 թվականին:

1975 - 1983 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1977-1979 թթ. ծառայել է Խորհրդային բանակում (նախկին ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային բանակի կազմում):

1984 - 1987 թթ. սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ էլ 1987 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:

1988 - 1990 թթ. եղել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս:

1989 - 1992 թթ. ՀՀ դատախազության Ազգամիջյան հարաբերություններում հսկողության բաժնի պետ:

1992 - 1996 թթ. Հրազդանի միջշրջանային դատախազ:

1996 - 1999 թթ. ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ:

1997 թ. վերապատրաստվել է Վաշինգտոնի միջազգային իրավունքի ինստիտուտում:

1998 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, 2008 թ.-ից՝ պրոֆեսոր:

1998 թ-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ է:

2000 - 2004 թթ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ:

2003 թ.-ին վերապատրաստվել է Բուդապեշտի միջազգային ռազմավարական ակադեմիայում:

2004 - 2007 թթ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2004 թ.-ին շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2005 թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2006 թ.-ին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչում, պարգևատրվել մի շարք կառավարական մեդալներով և շնորհակալագրերով:

2007 - 2010 թթ. ՀՀ արդարադատության նախարար:

2009 թ. - ից «Հայ իրավաբանների ասոցիացիա» Հ/Կ խորհրդի անդամ է:

2011 - 2018 թթ. ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:

2011 - 2018 թթ. «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հ/Կ խորհրդի նախագահ:

2011 թ. - ից ԺԲ.00.01 և ԺԲ.00.02 մասնագիտություններով ԵՊՀ իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի անդամ է:

2012 թ.-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ է:

2013 - 2018 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ:

2015 թ.-ից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում իրավագիտության գծով մագիստրանտների պետական քննական հանձնաժողովի նախագահ:

2017 թ. մայիսին ընտրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձրագույն դատական խորհրդի աշխարհիկ անդամ:

2018 թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

2019 թվականի մայիսի 24-ից մինչ 2019 թվականի հունիսի 7-ը կատարել է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

«Օրենք և իրականություն», «Պետություն և իրավունք» և «Ղարաբաղի դատական իշխանություն» գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:

Դասավանդում է «Սահմանադրական իրավունք», «Վարչական իրավունք», «Վարչական պատասխանատվություն», «Վարչական վարույթ և դատավարություն», «Մունիցիպալ իրավունք», «Իրավաստեղծ գործունեություն» առարկաները:

Գիտական հետազոտություններ է իրականացրել սահմանադրական իրավունքների իրացման և պաշտպանության կառուցակարգերը, վարչական իրավունքի հիմնախնդիրները, վարչական վարույթի, վարչարարության և վարչական արդարադատության բարելավման ուղիները թեմաներով: 35 մենագրության և 73 գիտական հոդվածի հեղինակ է: ԵԽ Երևանյան գրասենյակի և արդարադատության նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում ղեկավարել է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նախագծի մշակման աշխատանքները: Մասնակցել է 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին: