Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան
Ծնվել է 1976 թվականին:
Կրթություն
1993-1998 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
1999թ.-ին ավարտել է Ամերիկյան համալսարանը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում:
Աշխատանքային փորձ
1999թ.-ին արտոնագրվել է որպես փաստաբան, դարձել ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2005թ.-ին դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ առևտրային իրավունքի խորացված կուրս:
2006թ.-ին ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ:
2013թ.-ին հիմնադրել է «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը:
2014թ.-ից դասախոսում է ՀՀ փաստաբանների դպրոցում` ներկայացուցչություն միջազգային արբիտրաժում և փաստաբանական հմտություններ հաշտարարությունում առարկաները:
2016թ.-ին Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնադիր ժողովի կողմից ընտրվել է կազմակերպության նախագահ:
2017թ.-ից հանդիսանում է ՄԱԿ-ի Միջազգային Առևտրային Իրավունքի Հանձնաժողովի (UNCITRAL) նախադեպային իրավունքի տեքստերի գծով ազգային թղթակից։
2017թ.-ին հիմնել և գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» հասարակական կազմակերպությունը:
2017թ.-ին Առևտրի Միջազգային Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային արբիտրաժային դատարանի անդամ (ICC IAC), նստավայրը` ք. Փարիզ:
2017-2018թթ. հանդիսացել է սնանկության օրենսդրության բարեփոխման գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջատար փորձագետ:
2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Պաշտոնավարել է մինչ 2020 թվականի նոյեմբերի 11-ը:
Այլ տեղեկություններ
1998 -1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007թ.-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնյան հովտում Synopsys կորպորացիայի կողմից պարգևատրվել է որպես Synopsys-ի լավագույն արտաքին իրավախորհրդատու:
2015թ.-ին վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնում»՝ ստանալով իրավազոր հաշտարարի որակավորում:
2015թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացել է արտոնագրված հաշտարարի և սնանկության գործերով կառավարչի որակավորում:
Հանդիսացել է տեղական և միջազգային մի շարք գիտաժողովների և վեհաժողովների մասնակից և զեկուցող։
Հանդիսացել է նաև՝ Առևտրաարդյունաբերական պալատին առընթեր արբիտրաժային դատարանի փոխնախագահ,
ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերություններում ՀՀ փաստաբանների պալատի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենքի բարեփոխման գծով Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի փորձագետ:
Հայկ Հովհաննիսյանի գիտական հոդվածներում, ելույթներում և ատենախոսությունում առաջ քաշված որոշ մտքեր և գաղափարներ օգտագործվել են ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծերում։