background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Արմեն Ժորայի Բեկթաշյան

image

Ծնվել է 1971 թվականին:

1991-1996 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», 2004 թվականի սեպտեմբերի 20-ին` «Մարշալ Հ.Ք.Բաղրամյան», իսկ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին` «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1999 թ.-ին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:

2003 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:

2005 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:

2007 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:

2007-2014թթ․ աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թ. մարտի 1-ից մինչ 2019 թվականի հունիսի 14-ը հանդիսացել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: