Արսեն Սամվելի Մկրտչյան

image

Ծնվել է 1973 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1996 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը:

2005 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է «Նյու Յորք նահանգի դատական ինստիտուտ»-ում «Դատական կառավարում» վերապատրաստման ծրագրին:

2006-2007 թվականներին մասնակցել է «Վարչական արդարադատություն. Դատավորի հմտություններ» վերապատրաստման ծրագրին (Գերմանիա-Հայաստան):

2019 թվականին Գերմանիայում մասնակցել է Անգլախոս քաղաքացիական և առևտրային գործեր քննող դատավորների համար IV բազմակողմանի վերապատրաստման ծրագրին։

Աշխատանքային փորձ

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։

2001 թվականի ապրիլ ամսից աշխատել է նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։

2002 թվականի փետրվար ամիսը փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2005 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։

2006 թվականի հունվարի 4-ին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։

2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։

2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

2021 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի  Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին

1999 թվականից մինչև 2000 թվականը Իրավատնտեսագիտական քոլեջի դասախոս (Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք):

2005 թվականից 2014 թվականը ՀՀ դատական դպրոցում վերապատրաստող (Դատական ծառայության դերը, իրավաբանական գիր ու գրագրություն, իրավական մեկնաբանում):

2014, 2017-2018 թթ. Եվրոպայի խորհրդի փորձագետ (ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ դատական օրենսգիրք, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հաշտարարության մասին» ՀՀ օրենք):

2014-2016 թթ. ՀՀ կառավարության ներկայացուցիչ Միացյալ Ազգերի Կազմակերպության Միջազգային առևտրի հանձնաժողովի աշխատանքային խմբում (աշխատանքային խմբեր` Սնանկության իրավունք, Արբիտրաժ և վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ):

2014-2018 թթ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում դասախոս (վերապատրաստման դասընթացներ նոտարների համար- Կառուցվող շենքերի հետ կապված առուվաճառք, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ արդի հարցեր, Սնանկության և հարկադիր կատարման վարույթներում նոտարիատին վերաբերող առանձնահատկություններ):

2014 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայում դասախոս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի արդի հարցերը, Իրավական մեկնաբանում):

2014 թվականից ՀՀ փաստաբանական դպրոց դասախոս (Վերաքննությունը քաղաքացիական դատավարությունում):

2014 թվականից ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի դասախոս (Սնանկության իրավունք):

2017 թվականից Երևանի պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի անդամ։

2018 թվականից ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս։

Այլ տեղեկություններ

1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001-2002 թթ. ՀՀ տնտեսական դատարանի գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:

2005-2008 թթ. Դատական գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:

2010-2011 թթ. ArmLaw դատական ակտերի որոնողական համակարգի համահեղինակ:

2019 թվական «Իրավաբանական գրագրության լեզուն» ձեռնարկի համահեղինակ:

2007 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի կողմից, թիվ ՆՀ-312-Ա հրամանագրի համաձայն, շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: