Հարություն Գագիկի Հարությունյան (դատավոր չհանդիսացող անդամ)

image

Կրթություն

1993-2003 թվականը սովորել է Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև երաժշտական դպրոցում։

2003-2007 թվականը սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։

2007-2009 թվականը սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում։

 

Աշխատանքային փորձ

2006-2007 թվականը աշխատել է «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2008-2011 թվականի մարտ ամիսը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմում՝ որպես դատավորի օգնական։

2009 թվականին ստացել է փաստաբանական գործունեության թիվ 916 արտոնագիրը, սակայն փաստաբանությամբ զբաղվում է 2011 թվականի մարտ ամսից։

2012 թվականից հանդիսանում է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ի տնօրեն։

2015 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ։

2019 թվականի սեպտեմբերից առ այսօր աշխատում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 01․10․2021 թվականին ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով։ Թեկնածությունն առաջադրված է եղել «Ֆրանսախոս փաստաբանների միություն» ՀԿ-ի կողմից։

Այլ տեղեկություններ

2003-2007թթ․ հանդիսացել է Alliance Jeunesse-ի նախագահ։

2007 թվականի փետրվարին հիմնադրել է Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը և ընտրվել նախագահ մինչև 2008թ․։

2006 թվականի սեպտեմբերի 20-30-ը ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պատվիրակության ուղեկցության աշխատանքներին և ստացել անհատական պարգև։

2011 թվականից հանդիսանում է «Արտասահմանում բնակվող ֆրանսիացիներ» ընկերության բարեկամ։

Ուսումնական պրակտիկան անցկացրել է Ֆրանսիայի հանրապետության «Արամին» ընկերության միջազգային վարչությունում։ Ունի ինչպես հայկական, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն 3 համալսարանի պետական դիպլոմներ։

Հանդիսանում է «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանական Հ/Կ-ի համահիմնադիր։

 

Լեզուներ․

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։

 

Կոնտակտային տվյալ

info@lcglaw.am