Սլավիկ Անդիջանի Թորոսյան (դատավոր չհանդիսացող անդամ)

Ծնվել է 1959թ. Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում:
Կրթություն
Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:
1982-1988թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:
1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատանքային փորձ
1977թ. աշխատել է Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանում:
1991-1995թթ. աշխատել է Հրազդանի շրջխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնի վարիչ:
04.01.1996թ. նշանակվել է Հրազդանի շրջանի ժողդատարանի դատավոր:
05.01.1999թ. մինչև 2016թ. հունվարն աշխատել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2016թ. հունվարից մինչև 2024թ. փետրվարն աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2014-2020թթ. եղել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ:
2021-2023թթ. եղել է Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ:
09.02.2024 թվականից պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով լիազորությունները դադարել են:
Դատավորների ընդհանուր ժողովի 2024թ. օգոստոսի 30-ի թիվ 11-Ա որոշմամբ ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ:
Այլ տեղեկատվություն
2013թ. ճանաչվել է մարզերից քաղաքացիական գործեր քննող լավագույն դատավոր:
2020թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: