Վերաքննիչ քաղաքացիական դատարան

10.01.2020

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

image

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականին ձևավորված դատական կազմերի և նախագահի կողմից բացակայող դատավորներին փոխարինելու կարգի մասին.

I. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման Հավելված 2-ի (այսուհետ` Կարգ) 9-րդ կետի համաձայն` «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի միջոցով 2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ձևավորվել են հետևյալ դատական կազմերը.
1. Ս. Թորոսյան, Ա. Խառատյան, Դ. Սերոբյան,
2. Լ. Գրիգորյան, Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան,
3. Ն. Կարապետյան, Գ. Խանդանյան, Ա. Մխիթարյան,
4. Ն. Մարգարյան, Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան.
5. Տ. Նազարյան, Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան:
Կարգի նույն կետի համաձայն` մեկ դատական կազմից մեկ այլ դատական կազմ տեղափոխվելու դեպքում տվյալ դատական կազմի մոտ առկա անավարտ գործերը չեն վերաբաշխվում նոր ձևավորված դատական կազմերի միջև. տվյալ գործերի քննությունը շարունակվում է նույն դատական կազմով` մինչև կոնկրետ գործի քննության ավարտը: Հետևաբար` 2019 թվականի ընթացքում վարույթ ընդունված գործերի քննությունը կշարունակվի նախկին դատական կազմով:
II. Կարգի 11-րդ կետի համաձայն` մինչև վերաքննիչ դատարանում ամբողջական դատական կազմերի ձևավորման հնարավորության ապահովումը`վերաքննիչ դատարանի նախագահը չի ընդգրկվում Ծրագրի միջոցով ձևավորվող դատական կազմերի մեջ, այլ քննում է միայն գործն ըստ էության չլուծող/միջանկյալ ակտերի դեմ բերված բողոքներով գործեր, ինչպես նաև փոխարինում է դատական կազմերի բացակայող դատավորներին` բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի:
Կարգի 12-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ Ծրագրի միջոցով ձևավորված կազմից բացակայում են մեկից ավելի դատավորներ, ապա բացակայող դատավորին փոխարինելու հարցը որոշում է դատարանի նախագահը` պահպանելով Կարգի 11-րդ կետով նախատեսված կանոնը:
Կարգի 12.1-րդ կետի համաձայն` եթե հիմնական դատական կազմի դատավորները փոփոխվել են, և չեն կատարվել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կարող են ազդել դատավարական ժամկետների վրա, ապա զեկուցող դատավորի զեկուցագրի հիման վրա դատարանի նախագահի կողմից դատական կազմում ընդգրկվում են հիմնական դատական կազմի դատավորները: