Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Աշխատակազմ
Դատավորներ
Նախագահ ։ Հարություն Գաբրիելի Պետրոսյան

Ծնվել է 1985 թվականին, Թալին քաղաքում:
Կրթություն
2001 թվականից մինչև 2005 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2005 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ –ում` որպես իրավախորհրդատու:
2007 թվականի հունվար ամսից մինչ 2007 թվականի դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2008 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2022 թվականի մարտի 11-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-67-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
h.petrosyan@court.am
Էմին Ռուբիկի Աբգարյան

Ծնվել է 20.06.1984թ.-ին Գավառում:
Կրթություն/ դասընթացներ
2008թ.-ին ՀՀ Կառավարման ակադեմիայում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 041 մասնագիտական խորհրդում պաշտպանելով թեկնածուական աստիճանի հայցման ատենախոսություն` ԺԲ.00.04 «Հատուկ վարույթները վարչական դատավարությունում» թեմայով ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2005 – 2008թթ.-ին ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա
2000 – 2005թթ.-ին Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավագետի որակավորում (գերազանցության դիպլոմ)
1990 – 2000թթ.-ին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 8 միջնակարգ դպրոց
Աշխատանքային փորձ.
2022թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-403-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2020թ. հունիսի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-128-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
02/2017 – 06/2020թթ. ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի վերահսկողական ծառայության չորրորդ բաժնի պետ, ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
01/2015 - 02/2017թթ. ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության չորրորդ բաժնի պետ
09/2012 - 01/2015թթ. ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական
01/2012 - 09/2012թթ. ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդական
01/2018 – 01/2020 թթ. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում դասախոս, դասավանդել է «Սնանկության վարույթի առանձնահատկությունները» և «Իրավաբանական անձանց կարգավիճակը և առանձնահատկությունները» առարկաները
09/2009 - 09/2016թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և նրա մեթոդիկայի դասավանդման ամբիոն դասախոս, դասավանդել է «Հայաստանի քաղաքացիական դատավարության իրավունք» առական
09/2009 - 06/2014թթ. Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետ դասախոս /գիտական խորհրդի անդամ/
09/2009 - 03/2011թթ. Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետ դասախոս
09/2006 - 01/2012թթ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան աշխատակազմի արխիվապահ, ՀՀ դատական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայող
09/2005 - 06/2006թթ. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան գրասենյակի գործավար
2020թ. հունիսի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-128-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2022թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-403-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Խրախուսանքներ.
19.09.2015թ. պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:
Այլ տվյալներ.
2009-2018թթ. Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի դատարաների, դատախազության և քննչական մարմինների հարցերով ենթահանձնաժողովի անդամ
17.10.2019 - 26.06.2020թթ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.10.2019 թվականի թիվ 136-Ա հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ
08/2017-06/2018թթ. ՀՀ վարչապետի թիվ 886-Ա որոշմամբ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ
2010-2012թթ. «Դատական ծառայողների միություն» ԱԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ներկայացուցիչ` անդամ
Մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ:
էլ. փոստ՝ անձնական՝ eminabgaryan@mail.ru,
պաշտոնական՝ e.abgaryan@court.am,
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Միքայել Միշայի Գրիգորյան

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
1990-1999թթ. սովորել է Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում:
1999-2001թթ. սովորել և ավարտել է Երևան քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցը:
2001-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան:
2019-2021թթ սովորել և ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։
2022թ.-ին ավարտել է ՀՀ Արդարադատության Ակադեմիան:
Աշխատանքային փորձ.
2008թ․հոկտեմբերից մինչև 2011թ․ մարտը աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:
2011թ․մարտից մինչև 2012թ․ հոկտեմբերը աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:
2012թ․ հոկտեմբերից մինչև 2013թ․ նոյեմբերը աշխատել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնում:
2013թ․ նոյեմբերից մինչև 2021թ․ օգոստոսը աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնում:
2021թ․ նոյեմբերից մինչև 2022թ. մարտը աշխատել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական:
Բարձրագույն դատական խորհրդի 2022թ․ դեկտեմբերի 12-ի թիվ 116-Ո-393 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022թ․ դեկտեմբերի 19-ի թիվ ՆՀ-377-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ.
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:
Կոնտակտային տվյալ.
m.grigoryan@court.am
Գոհար Սամվելի Կոստանյան

Ծնվել է 1987 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն.
2004 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:
2008 թվականին ընդունվել և 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:
2015 թվականից 2016 թվականը սովորել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում՝ 2016 թվականի ապրիլին ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:
2022թ.-ին ավարտել է ՀՀ Արդարադատության Ակադեմիան:
Աշխատանքային փորձ.
2011 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2012 թվականից 2014 թվականը աշխատել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում (նախկին անվանումը՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ)՝ որպես հանրային մոնիթորինգների համակարգող:
2018 թվականի մայիս ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2018թվականից մինչև 2022թվականի դեկտեմբերի 16-ը աշխատել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամում՝ որպես պահանջներ քննող մասնագետ։
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-381-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ռուբինա Ռուբենի Աթոյան

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2008 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2017 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2006 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնում:
2008 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:
2009 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:
2009 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:
ԲԴԽ-60-Ո-166 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
r.atoyan@court.am
Հայկ Արշակի Պետրոսյան

Ծնվել է 27.08.1982թ.-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
Կրթություն.
1999թ.-ին ավարտել է «Ռ. Բաղդասարյանի անվան» միջնակարգ դպրոցը՝ «Ոսկե մեդալով»:
2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ.-ին` մագիստրատուրան:
2005թ. կնքել է պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում, որպես N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնական, իսկ 2007թվականից N զորամասում՝ որպես իրավաբան:
Աշխատանքային փորձ.
23.04.2009-17.01.2012թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:
17.01.2012-16.01.2014թթ. աշխատել է որպես Սյունիքի մարզի դատախազի տեղակալ:
16.01.2014-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
26.09.2019-01.11.2021թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-107-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է:
Կոնտակտային տվյալ.
hayk.petrosyan@court.am
Սարգիս Մելսիկի Հովհաննիսյան

Ծնվել է 1989 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
1996-2006 թթ. սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում:
2006թ.-ին թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված միջպետական պայմանագրի շրջանակներում ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (Российский государственный социальный университет) իրավագիտության ֆակուլտետ:
2007 թվականին տեղափոխվել և սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2010 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2012-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2022 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2013 թվականի հունվարի 17-ից մինչև հուլիսի 18-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնում` որպես փորձագետ:
2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտապենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում. 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2014 թվականի հունվարի 20-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2014 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության մասնագետ, 2015 թվականի ապրիլի 9-ից մինչև հոկտեմբերի 5-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը` որպես Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ: Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 2017թ. դեկտեմբերի 28-ին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը աշխատել է` որպես ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետ:
2019 թվականի հունիսի 26-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հանդիսացել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանը:
2020 թվականի ապրիլի 28-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնը:
2021-2022թթ. սովորել է Արդարադատության ակադեմիայում:
2022 թվականի օգոստոսի 27-ին Հանրապետության նախագահի՝ ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Զինվորական ծառայություն.
2010-2012 թվականներին անցել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ՊՆ N զորամասում և ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավորագրվել և մասնակցել է Մատաղիսի և Թալիշի (ՊԲ 6-րդ պաշտպանական շրջան), այնուհետև՝ Մարտակետի (ՊԲ 5-րդ պաշտպանական շրջան) պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Այլ տեղեկություններ.
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
Ելենա Երեմի Քոչարյան

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։
Աշխատանքային փորձ
1977 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Երևանի «Զեյթուն» ուսանողական ավանում՝ որպես անձնագրավարուհի։
1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայէլեկտրոմեքմատ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայխողովակմատառ» ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։
1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Մասիսի «ՇԱԱՄ»-ում՝ որպես իրավախորհրդատու։
1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մասիսի շրջանային գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։
1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։
1999 թվականից նշանակվել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
e.kocharyan@court.am
Իվան Զավենի Բաղմանյան

Ծնվել է 1984 թվականին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
Կրթություն
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2007 թվականին՝ մագիստրատուրան։
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության մագիստրատուրան։
2013 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։
2016 թվականից մինչև 2017 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախ՝ որպես դատավորի գործավար, ապա՝ դատավորի օգնական։
2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։
2015 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունումում՝ որպես դատական պրակտիկայի ամփոփմանբաժնի ավագ մասնագետ։
ԲԴԽ-23-Ո-45 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 13-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Կոնտակտային տվյալ
i.baghmanyan@court.am
Գառնիկ Գարուշի Ստեփանյան

Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
1993 թվակաից մինչև 2004 թվականը սովորել է Ղազախստանի Հանրապետության Պետրոպավլովսկ քաղաքի «Best» լեզվաբանական վարժարանում:
2004 թվականի հունվար ամսից 2004 թվականի հունիս ամիսը սովորել է Երևան քաղաքի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում:
2004 թվականին ընդունվել է Բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատություն «Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան», որը գերազանցությամբ ավարտել է 2008 թվականին` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2010 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2013 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան` պաշտպանելով «Ընտանիքի շահերի պաշտպանության հիմնախնդիրները քրեաիրավական միջոցներով» թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
2019 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան։
Աշխատանքային փորձ
2010 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես իրավաբան:
2011 թվականին աշխատել է «Նեցուկ 438» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում` որպես իրավախորհրդատու:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2011 թվականից 2013 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:
2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:
2015 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս:
2016 թվականից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնում իրականացնում է մագիստրոսական թեզերի ղեկավարում:
2018 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս:
2018 թվականի մայիսի 22-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ:
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 26-ի թիվ 557-Ա հրամանով՝ որպես խրախուսանք շնորհվել է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2019 թվականից հանդիսանում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի դասախոս:
Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 75-Ո-175 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ․ նոյեմբերի 7-ի թիվ ՆՀ-244-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Կոնտակտային տվյալ
g.stepanyan@court.am
Նարեկ Գագիկի Բեգլարյան

Ծնվել է 1990 թվականին, Արտաշատ քաղաքում:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2013 թվականից Հայ-ռուսական համալսարանի հայցորդ է:
Աշխատանքային փորձ
2012 թվականից 2013 թվականն աշխատել է «Արտագրո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ նախ որպես դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-126-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2009 թվականից մինչև 2011 թվականն անցել է պարտադիր զինվորական ծառայություն Արցախի հանրապետության պաշտպանության բանակում:
Կոնտակտային տվյալ
n.beglaryan@court.am
Գևորգ Հարությունի Բալյան

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Երևանի հատուկ մասնագիտացված կանաչապատման վարչությունում»։
1990 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերով դատական կոլեգիայի քարտուղար։
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ԱՆ Դատական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ։
2001 թվականից աշխատում է ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
Կոնտակտային տվյալ
g.balyan@court.am