Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Աշխատակազմ
Դատավորներ
Նախագահ ։ Էդգար Էդիկի Հովհաննիսյան

Ծնվել է 1983 թվականին Էջմիածին քաղաքում։
Կրթություն
2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2012 թվականից մինչև 2014 թվականը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի ապրիլի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-38-Ո-88 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
e.hovhannisyan@court.am
Գոհար Խաչատուրի Ֆիդանյան

Ծնվել է 1974 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։
Կրթություն
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև փոխադրվել է աշխատանքի նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։
2008 թվականից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի սնանկացման գործերով դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
g.fidanyan@court.am
Արթուր Սարիբեկի Ադամյան

Ծնվել է 1968 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։
Կրթություն
1986 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի շրջկոոպին կից «Հարիճ» կոոպերատիվում՝ որպես իրավախորհրդատու։
1994 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ ՔԿՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ։
2001 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
a.adamyan@court.am
Ադրինե Հովհաննեսի Ղուկասյան

Ծնվել է 1979 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
1998 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
2003 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2005 թվականի փետրվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական:
2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի և դատական վիճակագրության բաժնի մասնագետ:
2006 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:
2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի
պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:
2007 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի ավագ օգնական:
2013 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնական:
2018 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-68-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի հոկետմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-ՆՀ-29-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2023թ. հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Երևան
Կոնտակտային տվյալ
a.ghukasyan@court.am
Նաիրա Մանվելի Գրիգորյան

Ծնվել է 1978 թվականին Էջմիածին քաղաքում։
Կրթություն
1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կոնտակտային տվյալ
n.grigoryan@court.am
Հովհաննես Պարգևի Մելքոնյան

Ծնվել է 1965 թվականին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում։
Կրթություն
1989 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
1995 թվականին ավարտել է ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ԵՊՀ հնագիտության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։
1995 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ ՆԳՆ ԿԳՎ ծառայող։
2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ, այնուհետև մինչև 2006 թվականը՝ որպես դատական պրակտիկայի ուսումնասիրության ամփոփման վիճակագրական բաժնի գլխավոր մասնագետ։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ
1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է զինված ուժերում։
Կոնտակտային տվյալ
h.melkonyan@court.am
Հրաչյա Գագիկի Մեխակյան

Ծնվել է 1988 թվականին, քաղաք Երևանում։
Կրթություն
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2014 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2018 թվականի փետրվար- սեպտեմբեր ամիսներին անդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2011 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնում՝ որպես հետաքննիչ։
2013 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ։
2015 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։
ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ԲԴԽ-66-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2009 թվականից 2011թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Կոնտակտային տվյալ
h.mekhakyan@court.am
Սիմա Լևոնի Աբովյան

Ծնվել է 17.06.1983թ. Երևան քաղաքում:
2000-2005թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի «Գալիք» Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ:
2007-2009թթ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի իրավագիտության ֆակուլտետը` իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ: 10.03.2008-01.11.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
09.01.2012-03.05.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
12.09.2012 - 26.10.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
16.10.2010 թվականին ստացել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանական գործունեության թիվ 984 արտոնագիրը, որի գործողությունը, համաձայն իր դիմումի, կասեցվել է:
01.11.2012 թվականից մինչև 31.05.2013 թվականն աշխատել է «Իրավական եռանկյունի» ՍՊԸ-ում, որպես իրավաբան:
07.06.2013-25.01.2018թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
26.01.2018- 01․10․2020թթ․ աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական, շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
01․10․2020-ից աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության դատական պրակտիկայի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։
2021 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ նախագահի՝ ՆՀ-225-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ունի երկու երեխա:
sima.abovyan@court.am
Կարինե Արմանի Դավթյան

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 16-ին քաղաք Էջմիածնում:
2008 թվականին ավարտել է Էջմիածին քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը:
2012 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
2014 թվականին գերազանցությամբ ավարտել եմ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2014 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:
13․06․2014-03․10․2018թթ․աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
03․10․2018-01․03․2019թթ․ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության դատաիրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։
2018 թվականի դեկտեմբերի 25-ի՝ շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2019 թվականի մարտի 7-ից մինչ 2021 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հանդիսանում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ` դատական իրավունք (ԺԲ.00.04) մասնագիտացմամբ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն:
Ամուսնացած է, ունի երկու որդի: