background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Վանաձորի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Անի Կարենի Չիլինգարյան

image

Ծնվել է 1988թ․ Երևան քաղաքում։

Կրթություն

2009թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2011թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2011թ․ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2015թ․  ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը։

2020թ․  ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

Աշխատանքային փորձ

2011թ․  փետրվարից մինչև 2020թ․ մարտը աշխատել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրում՝ որպես փորձագետ, համակարգել է վարչական իրավունքի և վարչական դատավարության ոլորտը։

2014թ․ սեպտեմբերից աշխատում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս։

2016թ․ սեպտեմբերից դասավանդում է «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամում՝ որպես այցելող դասախոս։

2020թ․ հունիսից մինչև 2022թ․ մարտն աշխատել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

2014թ․ փետրվար-հունիս ամիսներին եղել է կարճաժամկետ ազգային փորձագետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում։

2022թ․ մարտի 10-ին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարողի ՆՀ-62-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ

2021թ․ մարտից Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

Մասնակցել է վարչական արդարադատությանն առնչվող տարբեր կոնֆերանսների Գերմանիայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Լայպցիգ, Շփայեր, Մյունսթեր, Համբուրգ, Մյունխեն, Թրիր և այլն)։

Մասնակցել է մի շարք դասընթացների Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Միջազգային համագործակցության ակադեմիայում։

Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին։

Ամուսնացած չէ։

Կոնտակտային տվյալ

a.chilingaryan@court.am