Երևանի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Խաչիկ Կարապետի Ղազարյան

image

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1989 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն.

2009թ․ ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2014թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

 

Աշխատանքային փորձ.

29.11.2010-02.12.2010թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական

02.12.2010-09.11.2011թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ

09.11.2011-22.05.2014թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար

22.05.2014-05.10.2015թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի տեղակալ

05.10.2015-11.07.2017թթ աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ

11.07.2017-05.10.2018թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության պետ

05.10.2018-19.07.2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ

19.07.2021-16.11.2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար

16.11.2021-11.10.2022թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար

2017-2020թթ. աշխատել է Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնում՝ «Իրավագիտություն» առարկայի դասախոս:

2022թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-349-Ա հրամանագրով նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

2023թ. փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-73-Ա  հրամանագրով նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է: Ունի երկու երեխա։

Վարդգես Արայիկի Սարգսյան

image

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1985 թվականի փետրվարի 21-ին՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Կրթություն.

2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը։

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2009 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2014-2019թթ. հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

2009 թվականի հունիսի 11-ին պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ԶՈւ, իսկ 2009 թվականի հուլիսի 28-ից պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում:

Աշխատանքային փորձ.

2009-2011թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի կարգապահական մեկուսարանի հերթապահ մասում՝ որպես սպա-հերթապահ, ապա N զորամասի օպերատիվ բաժանմունքում՝ որպես հետաքննիչ:

2011-2014թթ. աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Շիրակի կայազորային քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա Երևանի կայազորային քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ և ՀԿԳ քննիչ:

2014-2015թթ. աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննության բաժնում՝ որպես ՀԿԳ քննիչ, ապա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչ:

25.02.2015-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես դատախազ:

09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես դատախազ:

26.09.2019-20.01.2020թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես դատախազ:

20.01.2020-09.08.2022թթ․աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

08.08.2022թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։

Այլ տեղեկություններ. 

2020 թվականի դեկտեմբերի 6-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանական գործունեության արտոնագրի ժամկետը կասեցված է):

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

 

Սարգիս Սիմոնի Դադոյան

image

 Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1990 թվականի փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Կրթություն

2007 թվականին ավարտել է Գավառ քաղաքի Հ․Թումանյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:

2011 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2015 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2011-2013թթ․ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն, հանդիսացել է Ռ-142 ռադիոկայանի պետ։

Աշխատանքային փորձ.

05․12․2013-30․09․2014թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ:

30․09․2014-05․05․2018թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ որպես քննիչ։

05․05․2018-14․08․2019թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։

19․08․2019-21․03․2022թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ։

2022թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահի՝ թիվ ՆՀ-221-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Այլ տեղեկություններ.

Խրախուսվել է «Համագործակցության համար» ու «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

Ամուսնացած չէ։

 

 

Վահե Արսենի Դոլմազյան

image

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 18.10.1980 թվականին՝ Վանաձոր քաղաքում։

Կրթություն.

1997 թվականին ավարտել է Վանաձորի թիվ 27 միջնակարգ դպրոցը։

1998-2000 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2001-2006 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, ստացել՝ իրավաբանի որակավորում՝ Իրավագիտություն մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ.

12․08.2006 թվականից մինչև 03.09.2007 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի հետաքննության խմբի տեսուչի պաշտոնում, 03․09․2007 թվականից մինչև 09․07․2014 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

10.07.2014 թվականից մինչև 2022 թվականի մարտի 7–ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ նախ որպես Լոռու մարզի դատախազության դատախազ, 15․07․2015 թվականից՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ, իսկ 20․07․2020 թվականից 07․03․2022 թվականը՝ Լոռու մարզի դատախազի տեղակալ:

ՀՀ Նախագահի 08․08․2022 թվականի հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին։

Այլ տեղեկություններ.

24․02․2021 թվականից հանդիսանում է Փաստաբանական պալատի անդամ, /փաստաբանական գործունեության թիվ 2946 արտոնագրի գործողությունը կասեցված է՝ հանրային պաշտոն զբաղեցնելու ժամկետով/։

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի կոչում:

Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» համար կրծքանշանով, «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, «ՀՀ դատախազության 100- ամյակ» հոբելյանական մեդալով։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Նարինե Աշոտի Ավագյան

image

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1989թ․ փետրվարի 9–ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Կրթություն

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2011 թվականին ավարտել է Ստոկհոլմի համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում (LLM) Եվրոպական մտավոր սեփականության իրավունք մասնագիտացմամբ:

2013-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում (քաղաքացիական իրավունքի ամբիոն):

2016 թվականին մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող PFP ծրագրին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքում։

2018 թվականին մասնակցել է Քաղաքականություն մշակողների դասընթացին Արևելյան գործընկերների համար Շվեդիայում (Սանդո)։

Գիտական աստիճան

Իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ

2009-2011թթ. աշխատել է «Կարախանյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակում` որպես իրավաբան:

2012թ. սեպտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբեր աշխատել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավատնտեսագիտական բաժնի իրավաբան:

2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. հունիսը աշխատել է «Սիրունյան ընդ կո» իրավաբանական գրասենյակում` որպես իրավաբան (իրականացրել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի շահերի պաշտպանությունը):

2011-2016թթ. աշխատել է Երևանի պետական համալասարանի իրավաբանական կլինիկայում` որպես տնօրեն։

2013-2015թթ. աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ իրավաբանական տնօրինության բիզնեսի իրավական ապահովման բաժնում` որպես իրավաբան:

2017թ.-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։ 

2015թ.-ի օգոստոսից մինչև 2015թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է «Կնյազյան ընդ փարթնրս» իրավաբանական գրասենյակում` որպես իրավաբան:

2015-2017թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ:

2017-2018թթ. աշխատել է  ՀՀ Ազգային ժողովում որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական:

2018-2020թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում` որպես ծառայության պետ:

2020թ.-2022թթ․ աշխատել է ՀՀ Կադաստրի կոմիտեում` որպես Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։

2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-200-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:

Փորձագիտական աշխատանք

2016թ. ԵԱՀԿ երևանյան գրասնեյակ, Ժողովրդավարության բաժին, տեղեկատվության ազատության գծով փորձագետ:

2018-2019թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության դեղերի արտոնագրման գծով փորձագետ։

2022թ․ Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO) մտավոր սեփականության իրավունքի փորձագետ:

Այլ տեղեկություններ

Շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի դասային աստիճան:

Հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ։

Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։

Ամուսնացած չէ։

Կոնտակտային տվյալ

n.avagyan@court.am

 

Տիգրան Սամվելի Դավթյան

image

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1994 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Կրթություն.

2001-2009 թթ. սովորել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցում, իսկ 2009-2012թթ.՝ Երևանի թիվ 159 ավագ դպրոցում:

2012-2014թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն, եղել է սերժանտ և հանդիսացել հրանոթի հրամանատար:

2014-2018թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել  բակալվրի աստիճան:

2018-2020թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ.

01.06.2018-02.09.2020թթ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

03.09.2020-04.07.2022 թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում՝ որպես դատախազ:

2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-199-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ունի երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է: Ունի մեկ դուստր: