Վայքի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Լիլիթ Գագիկի Սաղոյան

image

Ծնվել է 1990 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

2010 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2012 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2017-2018 թվականներին հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի ունկնդիր:

2019-2020 թվականներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

2012 թվականից մինչև 2021 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:

2018 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված է):

2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2021թ. հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

l.saghoyan@court.am

 

Նելլի Ղուկասի Հարությունյան

image

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

2003 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

01.10.2003-30.09.2009թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

01.09.2004-01.08.2005թթ. աշխատել է Երևանի Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում դասախոս:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագրի գործողությունը կասեցված է)։

12.10.2009-14.06.2010թթ. աշխատել է «ԷԿԼՕՖ» ՈւՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրավաբան:

15.06.2010-14.05.2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտում իրավաբան, այնուհետև՝ գործարքների ձևակերպման բաժնի պետ:

14.05.2012-01.04.2016թթ. աշխատել է ՀՀ կառավարության «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ օրենսդրական ակտերի նախապատրաստման մասնագետ:

16.08.2013-29.07.2020թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

21.10.2014-28.04.2017թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոցի առարկայական քննական հանձնախմբի անդամ:

04.04.2016-09.09.2019թթ. աշխատել է ՀՀ փաստաբանների պալատում` նախագահի տեղակալ:

01.10.2018-13.07.2020թթ. աշխատել է «Ար-Մեդիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում` տնօրեն, այնուհետև՝ իրավաբան:

08.11.2019-31.08.2020թթ. դասավանդել է ՀՀ փաստաբանական դպրոցում:

14.07.2020-14.07.2021թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժ/պ:

Բարձրագույն դատական խորհրդի՝ 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-110 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության  նախագահի՝ 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ ՆՀ-176-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

n.harutyunyan @court.am