Ստեփանավանի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Սերինե Սերյոժայի Խաչատրյան

image

Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010 թվականից  մինչև 2012 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես փորձագետ:

2012 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու:

2014 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու:

2015 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավաբան:

2015 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2016 թվականից մինչև 2017 թվականն իրականացրել է հետազոտություն կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ և հեղինակել է «Կենսաթոշակի իրավունքի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում» հեղինակային աշխատությունը (Երևան, 2017թ.):

2017 թվականից ՀՀ փաստաբանների պալատում իրականացնում է փաստաբանների վերապատրաստում՝ «Կենսաթոշակի իրավունքը և վերջինիս պաշտպանությունը» թեմայով:

2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր իրավաբան:

2018 թվականից մինչև 2019 թվականն իրականացրել է հետազոտություն սոցիալական իրավունքների վերաբերյալ և հեղինակել է «Սոցիալական իրավունքները ՀՀ-ում» թեմայով հեղինակային աշխատությունը:

2019 թվականին համահեղինակել է «Երիտասարդների տեղը և դերը հասարակության քաղաքական կյանքում» թեմայով ուսումնական ձեռնարկը:

2019 թվականին աշխատել է «Խաչատրյան իրավաբանական ընկերություն» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն-գլխավոր իրավաբան:

2019 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայում իրականացնում է հանրային ծառայողների վերապատրաստում:

2020 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

2020 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում՝ որպես գլխավոր մասնագետ:

2020 թվականից մինչև 2021 թվականն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-109 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ ՆՀ-175-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր:

Լիանա Վարդանի Հարությունյան

image

Լիանա Վարդանի Հարությունյանը ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1985թ.-1995թ. սովորել և ավարտել է Երևանի N76 ռուսական միջնակարգ դպրոցը:

1995թ.-2000թ. գերազանցությամբ սովորել և ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել իրավագետի որակավորում:

05.06.2000թ.-08.06.2001թ. աշխատել է «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտաքին կապերի և մարկետինգի բաժնում, որպես ինժեներ:

2001 թվականին մասնակցել է փաստաբանական գործունեության իրականացման համար անցկացվող որակավորման քննություններին և ստացել փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը:

2007 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի հունվարի 21-ը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված հավատարմագրված փաստաբան:

02.07.2001թ.-21.01.2008թ. աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում, որպես իրավաբան, այնուհետև փաստաբան՝ դատական գործերով պատասխանատու:

2003-2004թթ. ընդգրկվել է Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հասարակական կազմակերպության Մարդու իրավունքների հայկական դպրոցի՝ ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված մեկամյա դասընթացում և դասավանդել «Իրավունք» առարկայաշարը:

06.02.2006թ.-30.05.2006թ. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում Եվրասիա հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում նշանակվել եմ դասավանդող:

18.09.2006թ.-31.12.2007թ. աշխատել է «Լիգըլ ըլայընս» ՍՊԸ-ում, որպես փաստաբան:

22.01.2008թ.-12.03.2019թ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի» ՊԿՀ-ում, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի/նախագահի օգնական:

12.03.2019թ.-14.07.2021թ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում, որպես գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ նախագահի 14.07.2021 թվականի թիվ ՆՀ-177-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր: