Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
Աշխատակազմ
Դատավորներ
Նախագահ ։ Գոռ Վահեի Հարությունյան
Ծնվել է 1987 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2004 թվականից 2008 թվականը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2015 թվականից 2016 թվականը սովորել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:
2016 թվականին ստացել է ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր: 2018 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2011 թվականից 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:
2016 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2016 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:
2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-34 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՀ-45-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-172-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2023թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-176-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
2023թ. դեկտեմբերի 6 -ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-384-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
2008 թվականից 2010 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
gor.harutyunyan@court.am
Մեսրոպ Երջանիկի Մակյան
Ծնվել է 1971 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, կազմ-տեսչական բաժնի գլխավոր խորհրդատու:
2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամում` որպես իրավախորհրդատու:
2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2013թ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2009 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի հուլիսի 27-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:
2019-2023 թթ. հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2022 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-295-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, իսկ հունիսի 15-ից հանդիսանում է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:
Կոնտակտային տվյալ
m.makyan@court.am
Հայարփի Արթուրի Զարգարյան
Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
2023 թվականին Հ. Զարգարյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2010 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2023թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-375-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավոր:
Կոնտակտային տվյալ
h.zargaryan@court.am
Հովիկ Սուրենի Շահնազարյան
Ծնվել է 1985 թվականին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:
Կրթություն
2002 թվականին ընդունվել, իսկ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան՝ քաղաքացիական մասնագիտացման դատավորի ունկնդիրների ուսուցման ծրագրի շրջանակներում:
2023 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան՝ հակակոռուպցիոն մասնագիտացման քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում ընդգրկված թեկնածուի ուսուցման ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային փորձ
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:
2009 թվականի մարտի 16-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:
2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով:
2023թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-374-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավոր:
2023 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից վերընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
2024 թվականի մարտի 11-ին ընտրվել է որպես Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ:
Գիտամանկավարժական գործունեություն
2018 թվականից ՀՀ նոտարական պալատում մասնակցում է նոտարների տարեկան վերապատրաստման գործընթացին՝ որպես վերապատրաստող:
2020 թվականից մշտական հիմունքներով դասավանդում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում:
2022 թվականից մշտական հիմունքներով դասավանդում է ՀՀ Փաստաբանական ակադեմիայում:
2022 թվականից մասնակցում է ՀՀ փաստաբանական պալատում փաստաբանների տարեկան վերապատրաստման գործընթացին՝ որպես վերապատրաստող:
2022 թվականից ՀՀ արդարադատության նախարարության <<Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ում որպես դասախոս վարում է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացը:
2022 թվականից մշտական հիմունքներով դասավանդում է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանում՝ որպես իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս: Միաժամանակ հանդիսանում է նույն համալսարանի ասպիրանտուրայի բաժնի հայցորդ:
Գիտական գործունեություն
Եվրոպայի միության ծրագրի շրջանակներում համահեղինակությամբ 2011 թվականին հրապարակել է <<դատարան՝ առանց փաստաբանի>> աշխատությունը:
Համահեղինակել է <<Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան>> վերնագրով, ինչպես նաև <<Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը՝ որպես քաղաքացիական դատավարության տարբերակված ձև>> գրքերը:
Պարգևներ
ԱՄՆ դեսպանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից տրվել է հավաստագիր-շնորհակալագիր՝ հաստատված Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և Արևելք-Արևմուտք մենեջմենտի ինստիտուտի ղեկավարի կողմից՝ <>:
Ակադեմիայի հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ, Ակադեմիայի հետ արդյունյավետ համագործակցությունը և գիտամանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար Ակադեմիայի ռեկտորի կողմից պարգևատրվել է <<Համագործակցության համար>> մեդալով:
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է: Ունի երեք դուստր, մեկ որդի:
Ժենյա Անուշավանի Մելիքսեթյան
Ծնվել է 1987 թվականին, Լենինական քաղաքում:
Կրթություն
1994 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի թիվ 163 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով:
2004 թվականից մինչև 2009 թվականը սովորել է Ռուսաստանի Դաշնության Ուրալի պետական իրավաբանական ակադեմիայում, որն ավարտելուց հետո շնորհվել է իրավաբան մասնագետի որակավորում՝ «Իրավաբանություն» մասնագիտությամբ: Ստացել է վկայական առ այն, որ 2007 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի հունիսի 28-ը ուսուցանվել է Ուրալի պետական իրավաբանական ակադեմիայի Արդարադատության ինստիտուտում՝ դատական մասնագիտացման ծրագրով:
2022 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2009 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2014 թվականի հունիսի 26-ն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։
2014 թվականի հունիսի 26-ից մինչև 2015 թվականի հունվարի 16-ն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
2015 թվականի հունվարի 16-ից մինչև 2022 թվականի փետրվարի 21-ն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023 թվականի հունվարի 30-ն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2023 թվականի հունվարի 24-ի ԲԴԽ-9-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2023 թվականի հունվարի 30-ի ՆՀ-43-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2024թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-100-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Անի Արարատի Մարտիրոսյան
Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 16-ին Երևան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2022 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2006 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնում:
2009 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնում:
2011 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում:
2018 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
2019 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար:
2021 թվականի մարտի 1-ին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար:
2021 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար:
2023թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-37-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. մարտի 13-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-89-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
2024թ ապրիլի 8-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-101-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 թվականին ստացել է փաստաբանի արտոնագիր:
Կարեն Սուրենի Ամիրյան
Ծնվել է 30.09.1989թ. քաղաք Իջևանում:
Կրթություն
1996-2004թթ. սովորել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 2004թ.-ից սովորել և 2006թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Իջևանի վարժարանը,
2006 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 2012թ. գերազանցության դիպլոմով,
2012թ. ընդունվել և 2014թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան գերազանցության դիպլոմով,
2014թ. ընդունվել և 2017թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան,
2015թ. Վերապատրաստվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից կազմակերպված «The Regional Academy» ծրագրով (վերապատրաստման վայրը՝ Գերմանիա, Բեռլին),
2016թ. վերապատրաստվել է U.S. Department of State's Bureau of Educational and Cultural Affairs (ECA)-ի կողմից կազմակերպվող Professional Fellows Program (PFP) ծրագրին (վերապատրաստման վայրը՝ ԱՄՆ (Վաշինգտոն, Նյու Մեքսիկո նահանգ),
ՀՀ ԲՈՀ-ի` 19.03.2018թ. թիվ Ա N08936 վկայագրով Կ. Ամիրյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԺԲ.00.01 թվանիշով):
Աշխատանքային փորձ
19.11.2012-07.06.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական,
11.06.2013թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) փորձագիտական-վերլուծական բաժնում՝ նախ որպես առաջատար, հետո՝ որպես գլխավոր մասնագետ,
2017թ. փետրվարի 27-հունիսի 1-ը աշխատել է Արդարադատության ակադեմիայում` որպես գիտահետազոտական և ծրագրամեթոդաբանական բաժնի գլխավոր մասնագետ,
2019թ. հունվարի 14-ից մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ն աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտում որպես իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար,
2019թ. սեպտեմբերի 30-ից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, իսկ 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:
Հանրապետության նախագահի 2022թ․ օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-206-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Գիտակրթական գործունեություն
2015թ. ուսումնական տարվա սկզբից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես ասիստենտ,
Դասավանդում է «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն», «Պետության և իրավունքի տեսության», «Իրավունքի հիմունքներ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները» դասընթացները,
հեղինակել է ավելի քան 20 գիտական հոդվածներ և զեկուցումներ,
2021 թվականին հրապարակվել է Կ. Ամիրյանի մենագրությունը՝ «Պետական իշխանության հանրային իրավական պատասխանատվությունը» վերտառությամբ:
Այլ տեղեկություններ
2008-2010թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայութուն ՀՀ Զինված ուժերում,
դատախազների 2020 և 2021 թվականների վերապատրաստման շրջանակներում Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Դատախազի վարքագծի կանոններ» և «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)» դասընթացները,
2020թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդգրկվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020թ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ստուգման հանձնաժողովի անդամ,
2020-2022թթ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից բազմիցս ընդգրկվել է Արդարադատության ակադեմիայի կողմից անցկացվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց քննությունների ստուգման հանձնաժողովի կազմում,
2020-2021թթ. Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցեր և դատախազի վարքագծի կանոններ» դասընթացի մի հատվածը,
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է և ունի մեկ դուստր:
Արմեն Արտաշեսի Հովհաննիսյան
Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավարիատը (գերազանցության դիպլոմով), իսկ 2009-2011 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ)։
2011-2014թթ. սովորել և ավարտել է Եվրոպական կրթական և տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտուրան։
Գիտական աստիճան, գիտական գործունեություն
ԵՊՀ-ում գործող՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ իրավագիտություն-001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերջնական դատավարական որոշումների վերանայման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ թեմայով։
Դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Կարդացվող դասընթացներն են՝ «ՀՀ քրեական դատավարություն», ՀՀ արդարադատության համակարգը»։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Երկու մենագրության, երկու դասագրքերի, մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի (թվանիշը՝ ԺԲ.00.04) անդամ։
Աշխատանքային գործունեություն
2010-2014թթ. աշխատել է Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ 2010-2012թթ.-ին՝ որպես փորձագետ, 2012-2014թթ.-ին՝ որպես առաջատար մասնագետ, իսկ 2014 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ որպես գլխավոր մասնագետ:
2014 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2019 թվականի փետրվար ամիսը աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։ 2019 թվականի փետրվար ամսին աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ։
Նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 26-ի ՆՀ-49-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Վարչապետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի N 1162-Ա որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
2022 թվականի մայիս ամսից մինչև օգոստոս ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ։
Նախագահի՝ 2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-205-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայում իրականացնող առանձին դատավոր:
2015 թվականից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
Այլ տեղեկություններ
Ստացել է հետևյալ դասային աստիճանները՝
- ՀՀ դատական ծառայության 1-ին դասի խորհրդական,
- ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական,
- ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2020-2022թթ․ եղել է պետական տարբեր մարմինների հանձնաժողովների և խորհուրդների անդամ։
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
Արթուր Արտուշի Նահապետյան
Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 7-ին, Գյումրի քաղաքում:
Կրթություն
1997-2007թթ սովորել է Գյումրու «Ֆրանց Վերֆելի» անվան թիվ 40 միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում բակալավրի որակավորմամբ:
2013-2015թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում մագիստրոսի որակավորմամբ:
Աշխատանքային փորձ
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ:
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, ապա ավագ քննիչ:
2014 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
2015 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է որպես Շիրակի մարզի դատախազի տեղակալ:
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է Շիրակի Մ.Նալբադյանի անվան պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:
2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում՝ որպես թիվ 1 բաժնի պետ:
2019 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունում՝ որպես պետի տեղակալ:
2020 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի «հատուկ քննչական ծառայողների՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների գործերով քննության» բաժնի պետ:
2020 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի պետի տեղակալ:
2023թ. մարտի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-98-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Այլ տեղեկություններ
Արդարադատության աստիճանը՝ արդարադատության մայոր:
Զինվորական կոչումը՝ պահեստազորի փոխգնդապետ:
Ամուսնացած է:
Կոնտակտային տվյալ
Գոռ Գագիկի Թորոսյան
Ծնվել է 1985 թվականին, Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2006 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2008 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2008 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:
2011 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2007 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:
2008 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2009 թվականի փետրվարի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:
2009 թվականի մարտի 5-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:
2010 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պաշտոնում:
2013 թվականի հունիսի 1-ից հանդիսացել է «Լեքս Ալյանս» իրավաբանական գրասենյակի տնօրեն:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021 թվականի օգոստոսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-217-Ա որոշմամբ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Այլ տեղեկություններ
2008 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, հեղինակ է 1 մենագրության, 2 ուսումնական աշխատանքների, օրենսգրքի մեկնաբանությունների, գիտական աշխատությունների:
Կոնտակտային տվյալ
g.torosyan@court.am
Արմիդա Արմենի Ոսկանյան
Ծնվել է 1986 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանում քաղաքում։
Կրթություն
2007 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
2009 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Մեգա Ալյանս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
2010 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի գործավար։
2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։
2014 թվականից 2017 թվականն աշխատել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի գիտա-հետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի պետ։
2014 թվականից 2016 թվականը դասավանդել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում։
2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետ:
2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 13-ի ՆՀ-367-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ ՆՀ-187-Ա հրամանով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-216-Ա որոշմամբ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Կոնտակտային տվյալ
a.voskanyan@court.am
Դիանա Ռոմանի Հովհաննիսյան
Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
2007 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 2008 թվականին նույն համալսարանում ստացել է միջազգային գործարարային իրավունքի մասնագետի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:
2009 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում` որպես կրտսեր մասնագետ:
2009 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:
ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. օգոստոսի 8-ի ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-222-Ա որոշմամբ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Կոնտակտային տվյալ
d.hovhannisyan@court.am