background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Աշխատակազմ

Դատավորներ

Նախագահ ։ Նապոլեոն Գրիշայի Օհանյան

image

Ծնվել է 1963 թվականին Կապան քաղաքում։

Կրթություն

1986 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում։

 

Աշխատանքային փորձ

1984 թվականին աշխատանքի է ընդունվել Կապանի ոստիկանությունում՝ որպես շարքային միլիցիոներ։

1991 թվականին նշանակվել է Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ, իսկ 1992 թվականից՝ քննիչ։

1994 թվականին տեղափոխվել է Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։

1996 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական, իսկ 2007 թվականին՝ մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-173-Ա հրամանագրով նշանակվել է

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

1981 թվականին մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

 

Կոնտակտային տվյալ

n.ohanyan@court.am

 

Վահե Ալեքսանդրի Ջիվանյան

image

Ծնվել է 1987 թվականին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:

 

Կրթություն

2004-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որակավորում։

 

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

 

Աշխատանքային փորձ

12.08.2009-01.03.2014թթ. աշխատել է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում` Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչի, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի, ավագ քննիչի և Մարտունու շրջանի քննչական խմբի ավագ քննիչի պաշտոններում, ունի ոստիկանության կապիտանի կոչում:

 

05.03.2014-29.12.2015թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության դատախազի, այնուհետև ավագ դատախազի պաշտոններում:

 

29.12.2015-19.06.2018թթ. զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի պաշտոնը։

 

19.06.2018-17.09.2019թթ. զբաղեցրել է ԱՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

 

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-37-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 24-ի թիվ ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

15.01.2010-14.02.2010թթ. վերապատրաստման դասընթացներ է անցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանության ակադեմիայում:

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Կոնտակտային տվյալ

v.jivanyan@court.am

Գուրգեն Լևոնի Քոթանջյան

image

Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2003թ. ընդունվել է և 2007թ.   ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ՝ 2009թ., մագիստրատուրան:

2011-2013թ  հանդիսացցել է ԵՊՀ քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հայցորդ։

2016թ․ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2022թ․ սովորել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2010-2013թթ․ աշխատել է  Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն  ՀԿ (ԶՈԶՉԽՀԿ)-ում որպես իրավախորհրդատու։

2013-2022թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2018-2022թթ. Եղել է Փրիորիթի իրավաբանական գրասենյակի տնօրեն։

2022թ. դեկտեմբերի 19 ՀՀ նախագահի թիվ ՝ ՆՀ-376-Ա  հրամանագրով նշանակել  է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թվականին ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրվել է թիվ 1596 փաստաբանական գործունեության արտոնագիրը: 2013 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ` փաստաբան (արտոնագիրը կասեցված է):

Հեղինակա է մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼ

g.kotanjyan@court.am

Արտուր Հաբեթի Հարությունյան

image

Ծնվել է 12.09.1985 թվականին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում․

Կրթություն.

1992-2002 թվականներին սովորել է Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում։

2002 թվականից մինչև 2003 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության բաժնում, զինվորական ծառայության մեկնելու պատճառով ստացել է տարկետում։

2006 թվականից կրթությունը շարունակել է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության (մանկավարժություն) բակալավրի որակավորման վկայական։

2011-2013 թվականներին սովորել է «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության բակալավրի  որակավորման վկայական։

2013-2014 թվականներին հանդիսացել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի ունկնդիր:

2020-2022 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական գիտական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության մագիստրոսի որակավորման վկայական։

2022 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու։

Աշխատանքային փորձ․

2011-2015 թվականներին աշխատել է  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան։ 

2012 թվականին համատեղությամբ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում՝ որպես հասարակագիտության, հայոց պատմության, համաշխարհային պատմության ուսուցիչ։

2012-2013 թվականներին համատեղությամբ աշխատել է  «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։

2015-2022 թվականներին աշխատել է «Արկատ» ՍՊ ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, փաստաբան։

2017-2019 թվականներին համատեղությամբ աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում՝ որպես օրենսդրական վերլուծության բաժնի մասնագետ։

2015 թվականից մինչև 2022 թվականը, որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի ՆՀ-374-Ա հրամանագրով նշանակվել է Սյունքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ․

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

2003-2005 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում։

 

Ռիմա Արարատի Առաքելյան

image

Ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

Կրթություն

2002 թվականին ավարտել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը։               

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2009-2013թթ. սովորել է Երևանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության  ֆակուլտետի  ասպիրանտուրայում:         

Աշխատանքային փորձ  

21.08.2008-01.03.2021թթ աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ որպես դատավորի օգնական: 

Այլ տեղեկություններ                                        

Ամուսնացած չէ:

Անահիտ Ալվարոյի Թումանյան

image

Ծնվել է 1973 թվականին Կապան քաղաքում։

 

Կրթություն

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

 

Աշխատանքային փորձ

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտում՝ որպես դասախոս։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։

2008 թվականի հունվարի մեկից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

a.tumanyan@court.am

 

Բորիս Հրանտի Բախշիյան

image

Ծնվել է 11.08.1985թ. Ադրբեջանի ԽՍՀ Մինգեչաուր քաղաքում։

 

Կրթություն

2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որոկավորում։

 

 

Աշխատանքային փորձ

04.06.2007-25.02.2013թթ. աշխատել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում նախ քննիչի, ապա ավագ քննիչի պաշտոններում։

25.06.2013-13.11.2013թթ. զբաղեցրել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, իսկ 13.11.2013-17.03.2015թթ.՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնը:

17.03.201503.02.2020թթ հանդիսացել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալը։

03.02.2020-09.06.2020թթ աշխատել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում՝ որպես Նախագահի օգնական:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 9-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

Կոնտակտային տվյալ

b.bakhshiyan@court.am

Մուշեղ Արթուրի Արամյան

image

Ծնվել է 15.01.1991թ.-ին, Երևան քաղաքում:

 

Կրթություն.

1997-2001թթ. սովորել է ք. Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2001-2006թթ.՝ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում, 2006թ.՝ թիվ 189 միջնակարգ դպրոցում (էքստեռն տարբերակով):

2006-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2009-2011թթ. պարտադիր զինվորական ծառայութուն է անցել ՀՀ ԱԱԾ սահմանպահ զորքերում:

2012-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013թ.-ին սովորել է «ՀՀ դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2019թ.-ին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամում:

 

Աշխատանքային փորձ.

16.01.2014-13.05.2016թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:

13.05.2016-13.11.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

13.11.2019-05.10.2021թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:

04.09.2018թ.-ից հանդիսանում է Մովսես Խորենացու անվան համալսարանի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 02.09.2019թ.-ից՝ ՀԱՊՀ Հասարակագիտության ամբիոնի դասախոս, 2020-2021թթ. ուսումնական տարում հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր ՊՈԱԿ-ի ՀՀ քրեական իրավունքի դասախոս:

2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-108-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհա-նուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ. հունվարի 26-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-28-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

ՀՀ գլխավոր դատախազի 20.09.2016թ. թիվ 249-Ա հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, ՀՀ գլխավոր դատախազի 08.05.2018թ. թիվ 83-Ա հրամանով պարգևատրվել է «Պարտականությունների գերազանց կատարման համար» դրամական պարգևով, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 25.06.2019թ. թիվ 54-Ա հրամանով պարգևատրվել է «Շնորհակալագրով», ՀՀ գլխավոր դատախազի 30.06.2020թ. թիվ 186-Ա հրամանով շնորհվել է պաշտոնական պարտականությունների գերազանց կատարման համար արտահերթ դասային աստիճան:

Կոնտակտային տվյալ.

m.aramyan@court.am

Կարեն Ցոլակի Հակոբյան

image

Ծնվել է 1975 թ.-ի փետրվարի 9-ին՝ ՀԽՍՀ Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում:

Կրթություն.

1992 թ.-ին ավարտել է Աստղաձորի միջնակարգ դպրոցը:

1993-1994թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների:

1996թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2000 թ.-ին:

Աշխատանքային փորձ.

2001թ.-ի ապրիլին նշանակվել է Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր:

2002 թ.-ի մայիսի 3-ին նշանակվել է Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ, իսկ 2002 թվականի հունիսից՝ նույն դատախազության ավագ քննիչ:

2003 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես ավագ քննիչ:

2007 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 200 թվականի հունիսի 8-ն աշխատել է ՀՀ ՊՆ ՔՎ Սևանի կայազորի բաժնում, իսկ 2009 թվականի հունիսի 8-ից մինչև 2010 թվականի փետրվարի 2-ը՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, որպես ավագ քննիչ:

2010 թվականի փետրվարի 2-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, իսկ 2015 թվականի փետրվարի 18-ից մինչև 2022 թվականի ապրիլի 4-ը՝ նույն կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

2022 թվականի ապրիլի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-87-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ռոմեն Դերենիկի Ահարոնյան

image

Ծնվել է 25.10.1983թ. Կապան քաղաքում:

 

Կրթություն

2000թ. ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

 

Աշխատանքային փորձ

2008թ. մարտից մինչև 2009թ. փետրվարը աշխատել է «Գոլդեն Սփեյս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն-իրավաբան:

2009թ. փետրվարի 16-ին` նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2009թ. օգոստոսի 19-ին` ստացել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2009թ. սեպտեմբերի 22-ին`ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն:

2010թ. հոկտեմբերի 1-ից` աշխատել է «Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակում` որպես իրավաբան:

2011թ. հոկտեմբերի 15-ին` ստացել է փաստաբանական գործունեության թիվ 1164 արտոնագիրը:

2011թ. հոկտեմբերի 20-ից` աշխատել է «Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակում` որպես փաստաբան:

2012թ. դեկտեմբերի 30-ին`ազատվել է  աշխատանքից իր դիմումի համաձայն:

2012թ. մարտի 1-ից` աշխատել է «Լեգալ Բրենդ» փաստաբանական գրասենյակ»  ՍՊԸ-ում` որպես փաստաբան:

2013թ. հուլիսի 1-ին` ազատվել է  աշխատանքից իր դիմումի համաձայն:

06.08.2013 - 26.06.2020թթ. աշխատել է «Ռոմեն Ահարոնյան» ԱՁ-ում որպես փաստաբան:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:  

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 25-ի ԲԴԽ-39-Ո-89 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ.հունիսի 26-ի ՆՀ-136-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի  մեկ դուստր:

 

Կոնտակտային տվյալ

r.aharonyan@court.am