Վայքի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Ռիմա Արարատի Առաքելյան

image

Ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:
 

Կրթություն
 

2002 թվականին ավարտել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը։               

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2009-2013թթ. սովորել է Երևանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության  ֆակուլտետի  ասպիրանտուրայում:         
 

Աշխատանքային փորձ  
 

21.08.2008-01.03.2021թթ աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ որպես դատավորի օգնական: 

08․05․2023 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-150-Ա հրամանագրով՝ Ռիմա Առաքելյանը  նշանակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

25․09․2024 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-282-Ա հրամանագրով՝ Ռիմա Առաքելյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
 

Այլ տեղեկություններ             
                          

Ամուսնացած չէ:
 

Կոնտակտային տվյալներ.

r.arakelyan@court.am

Դավիթ Նորիկի Սարգսյան

image

Ծնվել է 1985 թվականի մայիսի 31-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:  

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ.

01.11.2008-01.07.2009թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես ավագ լաբորանտ:

01.09.2009-01.07.2010թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես լաբորանտ:

01.09.2010-30.12.2010թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես լաբորանտ:

01.08.2010-29.02.2012թթ. աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:

02.04.2012-03.07.2012թթ. աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:

20.07.2012-31.10.2012թթ. աշխատել է «Պիկասսո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

01.11.2012-01.07.2014թթ. աշխատել է «ՍԹ ՎԻՓ ԻՆԴԱՍԹՐԻ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

01.03.2013-16.09.2013թթ. աշխատել է Անիկ Թադևոսյան Ա/Ձ-ում՝ որպես զբոսաշրջային գործունեության կառավարիչ:

16.09.2013-31.07.2014թթ. աշխատել է  Անիկ Թադևոսյան Ա/Ձ-ում՝ որպես իրավաբան:

01.02.2014-24.05.2018թթ. աշխատել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն:

01.09.2014-17.01.2017թթ. աշխատել է «ԴԻ ԷՍ ԷՆ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, գլխավոր իրավաբան:

18.01.2017-23.05.2018թթ. աշխատել է Փաստաբանների պալատ Հանրային պաշտպանի գրասենյակ՝ որպես ղեկավարի օգնական:

24.05.2018-30.05.2019թթ. աշխատել է Սփյուռքի նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:

04.03.2020-07.06.2021թթ. աշխատել է «ԴԻ ԹԻ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և գլխավոր իրավաբան: 

2023թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-300-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Շուշան Արմենի Ղազարյան

image

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին ք․ Երևանում։

Կրթություն.

1999-2009թթ․ ընթացքում սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։

2009-2013թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2013-2015թթ․ ընթացքում  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2015-2016թթ․ ընթացքում սովորել Է փաստաբանական դպրոցում՝ քաղաքացիական (վարչական) մասնագիտացմամբ՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր։

Աշխատանքային փորձ.

2014-2017թթ․ ընթացքում աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում որպես փորձնակ մասնագետ, այնուհետև՝ իրավաբանական վարչության մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ։

2017-2018թթ․ ընթացքում աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես իրավաբանական ծառայության պայմանագրերի ու բիզնես ուղղությունների սպասարկման գծով իրավախորհրդատու։

2018-2021թթ․ աշխատել է «Ջասթ Ին Թայմ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։

2021-2023թթ․ աշխատել է «ՋԻԷՆ» ՍՊԸ-ում  նախ որպես իրավաբան, այնուհետ՝  որպես գլխավոր իրավաբան, ապա՝  որպես իրավաբանական բաժնի ղեկավար։

2023 թվականի դեկտոմբերի 7-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-395-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կոնտակտային տվյալ.

sh.ghazaryan@court.am

Գրիգոր Դավթի Հարությունյան

image

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 Ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 22-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա գյուղում։

 

Կրթություն.

1994-2004թթ. - Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց,

2004-2008թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան,

2010-2013թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի աստիճան,

2015–2016թթ․- Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց՝ քաղաքացիական (վարչական) մասնագիտացմամբ՝ ստանալով Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի ավարտական հավաստագիր,

 2023-2024թթ. - Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա:

         

   Աշխատանքային փորձ.

 11․12․2013-14․03․2014թթ․- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն՝ որպես ստաժյոր,

14․03․2014-03․06․2014թթ․- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն՝ որպես փորձագետ,

07․08․2014-03․04․2017թթ․- Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ՝ որպես դատավորի օգնական,

02․05․2017-03․07․2018թթ․- «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն՝ որպես իրավապայմանագրային բաժնի իրավախորհրդատու,

06․07․2018-25․12․2021թթ․- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան՝ որպես աշխատակազմի քարտուղար,

01․03․2022-21․08․2022թթ․- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան՝ որպես աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար,

22․08․2022-20․11․2024թթ․- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան՝ որպես աշխատակազմի քարտուղար,

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի ՆՀ-361-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

            Այլ տվյալներ.

 2008-2010թթ. զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության,

 19.11.2018թ. - շնորհվել է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

            Ամուսնացած չէ։
grigor.harutyunyan@court.am