Վերաքննիչ վարչական դատարան

Աշխատակազմ

Դատավորներ

Նախագահ ։ Արա Էդուարդի Բաբայան

image

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

 

Աշխատանքային փորձ

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Լենդ բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական:

2005 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականն ախատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում՝ որպես պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի պետ։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

2021 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

2014 թվականից 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

 

Կոնտակտային տվյալ

ara.babayan@court.am

 

 

Արթուր Ռոբերտի Պողոսյան

image

Ծնվել է 1976 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

 

Կրթություն

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

2002 թվականից մինչև 2005 թվականը հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (վկայագիր Ա N0 02747` տրված 26.04.2005թ.)։

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 23.12.2011 թվականի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավաբանություն մասնագիտությամբ (15.03.2012 թվականի Դ N0 02515 դիպլոմ):

 

Աշխատանքային փորձ

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական։

2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ (մասնագետ)։

2008 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

ՀՀ Նախագահի 03.04.2018 թվականի թիվ ՆՀ-204-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

2002 թվականից մինչև 2004 թվականը համատեղությամբ աշխատել է Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` որպես «ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունք» առարկայի դասախոս։

2006 թվականից առ այսօր համատեղությամբ աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում` որպես քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս։

 

Այլ տեղեկություններ

1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի 2004թ. հուլիսի 6-ի թիվ 202 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2006թ. մայիսի 19-ի թիվ 296 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2007թ. նոյեմբերի 12-23-ը վերապատրաստվել է Երևանի Պետական համալսարանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով (հիմք` Երևանի Պետական Համալսարանի թիվ 000049 վկայական):

«Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից տեղեկատվության ազատության 2009 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին շնորհվել է հատուկ մրցանակ, որով վերջինս ճանաչվել է 2009 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր:

 

Հեղինակ է թվով քսանութ գիտական ու մասնագիտական հոդվածների և հետևյալ աշխատությունների`

1. «Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում (պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն):- Երևան, 2003- 458 էջ,

2. «Ռազմավարական դատավարություն» (ուսումնական-վերլուծական ձեռնարկ): - Եր., Զարգացման հայկական ինստիտուտ, 2006 – 96 էջ,\

3. Арбитражный процесс Российской Федерации: Курс лекций, учебно-методическое пособие/ А.Р.Погосян.- Ереван, Авторское издательство« 2011г. – 100 стр.,

4.«Արդարադատության խորհրդի արդի հիմնախնդիրները Հայաստանում» (օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն), հեղինակային խումբ` Արթուր Պողոսյան /ղեկավար, գլխավոր խմբագիր/, Արայիկ Ղազարյան, Համազասպուհի Գրիգորյան, Լուսինե Սարգսյան – «Իրավունքների և ժողովրդավարության տուն» ՀԿ, Երևան, «Ասողիկ», 2014 – 144 էջ:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Կոնտակտային տվյալ

artur.poghosyan@court.am

Կարեն Աշոտի Ավետիսյան

image

Ծնվել է 1978 թվականին քաղաք Երևանում:

 

Կրթություն

2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

2000 թվականին աշխատել է որպես «Հասկ 7x1» ԼՏԸ գլխավոր հաշվապահ։

2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատական նիստերի քարտուղար։

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական։

2009 թվականի մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

k.avetisyan@court.am

Կարեն Բաղիշի Մաթևոսյան

image

Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

1985 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:

1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։

2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

k.matevosyan@court.am

Արթուր Ռոբերտի Առաքելյան

image

Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1979 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժնում։

 

Աշխատանքային փորձ

1978 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է «Էլեկտրասարք» արտադրական միավորումում՝ որպես կադրերի գծով տեսուչ։

1982 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է «Էլետրասարք» ա/մ-ում՝ որպես բանվոր, կադրերի գծով ավագ տեսուչ, կադրերի բաժնի պետ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Հայթռչնարդ» միավորման մասնագիտացված մոնտաժային վարչությունում՝ որպես իրավախորհրդատու։

1990 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ առևտրի նախարարության «Հայկահույք» միավորումում՝ որպես իրավախորհրդատու, կադրաիրավական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ։

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ։

1999 թվականին նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Զինված ուժերում։

 

Կոնտակտային տվյալ

a.araqelyan@court.am

Ալեքսանդրա Ալեքսեյի Հարությունյան

image

Ծնվել է 1979 թվականին քաղաք Կապանում:

 

Կրթություն

2000 թվականին ավարտել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետը:

2008 թվականին ավարտել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավորի օգնական:

16.01.2008 թվականից մինչև 29.09.2008 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2022թ. նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-327-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

harutyunyan.a@court.am

Ռաֆիկ Գագիկի Խանդանյան

image

Ծնվել է 1983 թվականին Գավառ քաղաքում:

Կրթություն

2005 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան:

2008 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում:

 

Աշխատանքային փորձ

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտում` որպես իրավախորհրդատու:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Դուֆա» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:

2007 թվականից 2008 թվականն աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:

2008 թվականից աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս:

01.04.2009-03.07.2009 թթ. աշխատել է որպես ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչարարության բաժնի առաջատար մասնագետ:

03.07.2009-07.12.2009 թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:

2009 թվականից 2010 թվականն աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական:

2010 թվականից 2013 թվականն աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետ:

2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2022թ. նոյեմբերի 21-ին-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-337-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

r.khandanyan@court.am

Սամվել Սերյոժայի Հովակիմյան

image

Ծնվել է 1962 թվականին:

 

Կրթություն

1999 թվականից մինչև 2003 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵրՊի շինարարական ֆակուլտետում:

 

Աշխատանքային փորձ

1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է «Մելմո» ընկերությունում:

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեի «Զվարթնոց» մաքսատանը՝ որպես մաքսատան պետի տեղակալ:

2008 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2012 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2022թ. օգոստոսի 25-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1981 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է սովետական բանակում:

1992 թվականից մինչև 2000 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանությունում:

 

Կոնտակտային տվյալ

s.hovakimyan@court.am

Էդվարդ Թումասի Նահապետյան

image

Ծնվել է 1959 թվականին Գյումրի քաղաքում։

 

Կրթություն

1986 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի ՇՍԱՄ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Գյումրիի Մոսկովյան ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

2021 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-130-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

e.nahapetyan@court.am

 

Ռուստամ Ջասմի Մախմուդյան

image

Ծնվել է 1982 թվականին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:

 

Կրթություն

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015-2016 թվականներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականին   ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

 

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2003 թվականը եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում` որպես իրավախորհրդատու:

2003 թվականից 2004 թվականը եղել է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեա­դա­տա­վարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունք­ների վերականգնման բաժնի մասնագետ:

2005 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեա­դա­տա­վա­րական և զինծառայողների իրավունքների վե­րականգնման բաժնի ավագ մասնագետ:

2009 թվականին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում՝ որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:

2009 թվականից 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հար­ցերով խորհրդական:

2009 թվականից 2012 թվականը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով եղել է Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քա­ղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձ­նա­ժո­ղովի անդամ:

2010 թվականից 2012 թվականը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վա­ղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատ­ժա­տե­սակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ:

2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես վարչության պետ:  

2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2017 թվականից 2019 թվականն ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից նշանակվել է որպես Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2017 թվականից 2019 թվականն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ազգային ժողովի պատվիրակության կազմում՝ որպես պատվիրակության անդամ:

2019 թվականից 2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտում՝ որպես դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ:

ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ ՆՀ-68-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

2021 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-307-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Գիտամանկավարժական գործունեություն

2005 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրա­վա­գի­տու­թյան ֆակուլտետում՝ որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «ՀՀ վարչական իրավունք», «Մարդու իրա­վունք­ների վարչաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում», «ՀՀ սահմանադրական իրավունք» և «ՀՀ մունիցիպալ իրավունք»:

2006 թվականից դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրա­վա­բանական ֆակուլտետում՝ որպես դասախոս: Դասավանդվող առարկան՝ «ՀՀ վար­չա­կան իրավունք»:

2008 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի­ և սոցիալական հետազոտությունների ազգային ինս­տի­տուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես քաղաքացիական ծառայողների վերա­պատ­րաստ­ման բաժնի դասախոս:

2012 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ որպես դասախոս:

2016 թվականից 2019 թվականը ՀՀ արդարադատության ակադեմիայում իրականացրել է «Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ» ծրագրով դասավանդում:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014 թ.):

Մասնակցել է մարդու և քաղա­քա­ցու իրավունքների պաշտպանությանը նվիրված  դաս­ընթացներին՝ Պրահա, Բր­­յու­սել, Ռիգա, Մադրիդ, Փարիզ, Բիշքեկ քաղաքներում:

Հեղինակ և համահեղինակ է երեք գիտական մենագրության և շուրջ երկու տասնյակ հրապարակված գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):

 

Այլ տեղեկություններ

2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:

Շնորհվել է դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է:

 

Կոնտակտային տվյալ

r.makhmudyan@court.am

 

Հրաչ Մարտունի Այվազյան

image

Ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:

 

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2021 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-171-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2022թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-309-Ա նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

 

Կոնտակտային տվյալ

h.ayvazyan@court.am

 

Կարեն Ալբերտի Գևորգյան

image

Ծնվել է 11.01.1975թ.-ին քաղաք Երևանում:

Կրթություն.

Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ի․գ․թ․՝ 2005թ., դոցենտ՝ 2011թ.

Աշխատանքային փորձ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               1998թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոն, դասախոս, ապա ավագ դասախոս:

1998թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, դեկանի տեղակալ:

2006թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, ասիստենտ:

2008-2018թթ. Ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում /GRECO/։

Հանդիսանում է Իրավաբանների միության վարչության անդամ, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության անդամ:

24.06.2021թ.-ից առ այսօր հանդիսանում է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:                   

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու երեխա: