Գորիսի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Բորիս Հրանտի Բախշիյան

Ծնվել է 11.08.1985թ. Ադրբեջանի ԽՍՀ Մինգեչաուր քաղաքում։
Կրթություն
2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որոկավորում։
Աշխատանքային փորձ
04.06.2007-25.02.2013թթ. աշխատել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում նախ քննիչի, ապա ավագ քննիչի պաշտոններում։
25.06.2013-13.11.2013թթ. զբաղեցրել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, իսկ 13.11.2013-17.03.2015թթ.՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնը:
17.03.201503.02.2020թթ հանդիսացել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալը։
03.02.2020-09.06.2020թթ աշխատել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում՝ որպես Նախագահի օգնական:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 9-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կոնտակտային տվյալ
b.bakhshiyan@court.am
Կարապետ Սերյոժայի Բադալյան

Ծնվել է 26.11.1975 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը:
1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1997 թվականի հունիսին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության և ծառայությունն անցկացրել է ԼՂՀ ՊԲ շարքերում: Զորացրվել է 1998 թվականի դեկտեմբերին:
2005-2007 թվականին սովորել և ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում:
2007 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր (թիվ 704), հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ:
2008 թվականին սովորել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստացել ծրագիրն ավարտելու հավաստագիր:
2015 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը ուսանել և ավարտել է ԱՄՆ Չիկագո-Քենտ իրավունքի քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոց Կովկասի համար ծրագիրը, ստացել է ավարտելու հավաստագիր:
Աշխատանքային փորձ
1998 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազության ԼՂՀ Մարտունու կայազորի զինվորական դատախազության քննիչ, այնուհետև 1999 թվականի հունիսին նշանակվել է Մարտակերտի զինվորական դատախազի օգնական և աշխատել է մինչև 1999 թվականի դեկտեմբերը:
2001 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի սեպտեմբերը աշխատել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան, ապա՝ տնօրեն:
2007 թվականի հունիսից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում և նշանակվել ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2008 թվականի հունվարից աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում, ապա նշանակվել նույն դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ և աշխատել է մինչև 2009 թվականի ապրիլը:
2009 թվականի ապրիլից մինչև հուլիս ամիսները աշխատել է «Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան, ապա 2009 թվականի սեպտեմբերից աշխատանքի է անցել «Պրուդենս» ՓԲ ընկերություն իրավաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան-ավագ իրավաբան, որտեղ աշխատել է մինչև 2018 թվականի փետրվարը:
2014 թվականին աշխատել է ԱՄՆ Զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրով որպես փորձագետ, կազմել է զեկույց՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և կիրառման պրակտիկայի խնդիրների մասին:
2014 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է Եվրոպայի Խորհրդի Հայաստանի գրասենյակի «ՀՀ Դատական համակարգի անկախության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության» ծրագրի իրավաբան-փորձագետ:
2017 թվականի դեկտեմբերից հանդիսացել է Համաշխարհային Բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Երևանյան գրասենյակի տեղական փորձագետ՝ օրենսդրության զարգացման և գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում:
02.2018-06.08.2020թթ. աշխատել է «Օլթի Քոնսալթինգ» ՓԲ ընկերություն իրավաբանական գրասենյակում` որպես փաստաբան-տնօրեն:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. օգոստոսի 6-ի ՆՀ-175 –Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին, ֆրանսերենին` սահմանափակ: Տիրապետում է մի շարք համակարգչային ծրարգեր` MS Office բոլոր ծրագրերը, տեղեկատվական և փնտրողական համակարգեր, այդ թվում՝ մասնագիտական իրավաբանական: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ
k.badalyan@court.am
Մուշեղ Արթուրի Արամյան

Ծնվել է 15.01.1991թ.-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
1997-2001թթ. սովորել է ք. Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2001-2006թթ.՝ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում, 2006թ.՝ թիվ 189 միջնակարգ դպրոցում (էքստեռն տարբերակով):
2006-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2009-2011թթ. պարտադիր զինվորական ծառայութուն է անցել ՀՀ ԱԱԾ սահմանպահ զորքերում:
2012-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013թ.-ին սովորել է «ՀՀ դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:
2019թ.-ին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամում:
Աշխատանքային փորձ.
16.01.2014-13.05.2016թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:
13.05.2016-13.11.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
13.11.2019-05.10.2021թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:
04.09.2018թ.-ից հանդիսանում է Մովսես Խորենացու անվան համալսարանի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 02.09.2019թ.-ից՝ ՀԱՊՀ Հասարակագիտության ամբիոնի դասախոս, 2020-2021թթ. ուսումնական տարում հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր ՊՈԱԿ-ի ՀՀ քրեական իրավունքի դասախոս:
2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-108-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհա-նուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
ՀՀ գլխավոր դատախազի 20.09.2016թ. թիվ 249-Ա հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, ՀՀ գլխավոր դատախազի 08.05.2018թ. թիվ 83-Ա հրամանով պարգևատրվել է «Պարտականությունների գերազանց կատարման համար» դրամական պարգևով, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 25.06.2019թ. թիվ 54-Ա հրամանով պարգևատրվել է «Շնորհակալագրով», ՀՀ գլխավոր դատախազի 30.06.2020թ. թիվ 186-Ա հրամանով շնորհվել է պաշտոնական պարտականությունների գերազանց կատարման համար արտահերթ դասային աստիճան:
Կոնտակտային տվյալ.
m.aramyan@court.am