Մեղրու նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Ռոմեն Դերենիկի Ահարոնյան
Ծնվել է 25.10.1983թ. Կապան քաղաքում:
Կրթություն
2000թ. ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ
2008թ. մարտից մինչև 2009թ. փետրվարը աշխատել է «Գոլդեն Սփեյս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն-իրավաբան:
2009թ. փետրվարի 16-ին` նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2009թ. օգոստոսի 19-ին` ստացել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2009թ. սեպտեմբերի 22-ին`ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն:
2010թ. հոկտեմբերի 1-ից` աշխատել է «Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակում` որպես իրավաբան:
2011թ. հոկտեմբերի 15-ին` ստացել է փաստաբանական գործունեության թիվ 1164 արտոնագիրը:
2011թ. հոկտեմբերի 20-ից` աշխատել է «Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակում` որպես փաստաբան:
2012թ. դեկտեմբերի 30-ին`ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն:
2012թ. մարտի 1-ից` աշխատել է «Լեգալ Բրենդ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում` որպես փաստաբան:
2013թ. հուլիսի 1-ին` ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն:
06.08.2013 - 26.06.2020թթ. աշխատել է «Ռոմեն Ահարոնյան» ԱՁ-ում որպես փաստաբան:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 25-ի ԲԴԽ-39-Ո-89 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ.հունիսի 26-ի ՆՀ-136-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Կոնտակտային տվյալ
r.aharonyan@court.am