background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Մարալիկի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Արման Սամվելի Սարոյան

image

 

Ծնվել է 1986 թվականին, Շիրակի մարզի, Անուշավան գյուղում:

 

Կրթություն

2009 թվականին ավարտել է «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2012 թվականին ավարտել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2015 թվականից «Գլաձոր» համալսարանի «Հանրային իրավունք» մասնագիտությամբ հայցորդ է:

 

Աշխատանքային փորձ

2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Էկո -Ռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2013 թվականի ապրիլից մինչև մայիս ամիսն աշխատել է «Ռոյալ Ֆեմիլի թրեյդ», -ում՝ որպես իրավաբան:

2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2014 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2015 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-81-Ո-199 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

a.saroyan@court.am

Հայկ Սերժիկի Իսրայելյան

image

Ծնվել է 26.10.1980թ-ին

Կրթությունը.

2001թ. Ավարտել է «Սլավոնական գործարարական համալսարան»-ի իրավագիտության ֆակուլտետը, 2005թ. «Հյուսիսային համալսարան»-ի իրավագիտության ֆակուլտետը: Ստացել է դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Աշխատանքային փորձ.

2003-2005թթ. «Դուստր Արևիկ» ՍՊԸ՝ իրավախորհրդատու,

2005թ. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝ իրավախորհրդատու,

2006թ. Ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան,

2007-2009թթ. «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ՝ իրավախորհրդատու,

2009-2010թթ. «Ռուբիկոն» ՍՊԸ՝ իրավախորհրդատու,

2010-2016թթ. ՀՀ ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակ՝ հանրային պաշտպան,

2017-2022թթ «Իսրայելյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ հիմնադիր,

2018-30.01.2023թթ «Հայաստանի Կույրերի Միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն՝ իրավախորհրդատու:

2023թ. հունվարի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-42-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհա-նուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում

Շուշանիկ Դերենիկի Նիկողոսյան

image

Ծնվել է 1972 թվականի հունիսի 11-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

1998 թվականին ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ.

31․10․1989-27․12․1998թթ․ աշխատել է «Ձորաղբյուր» արտադրական կոոպերատիվում` որպես բանվորուհի:

29․09․1999-01․06․2011թթ․ աշխատել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում` որպես դատավորի օգնական:

10.06.2011 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված է):

01․09․2011-15․03․2013թթ․ աշխատել է «ԷՄՋԻԷՆՎԻ լոյերս գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան:

18.03.2013-02.06.2014թթ․ և 09.03.2015-31.08.2015թթ․ աշխատել է «Սլասար» ՍՊԸ` որպես փաստաբան:

01.07.2016-25․04․2017թթ. աշխատել է «ՅՈՒՐԷԿՍ» ՍՊԸ` որպես փաստաբան:

04․05․2017-11․09․2018թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝  որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։

04․12․2020 թվականից 2023 թվականը աշխատել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ որպես դատավորի օգնական։

2023թ. փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-76-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: