ԴԸԺ № 01Ա ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18.01.2022
2022 թվականի հունվարի 14-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 46-51-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ նշանակել.
- Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին (քրեական մասնագիտացմամբ)՝ 4 տարի ժամկետով,
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին (քաղաքացիական մասնագիտացմամբ)` 4 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
14 հունվարի 2022թ.
ք. Երևան
Ֆայլ