Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 04Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.08.2023

                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 04Ա

                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         2023 թվականի օգոստոսի 04-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 52-70-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

                                                                                                          Ո Ր Ո Շ Ե Ց

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին (քաղաքացիական մասնագիտացմամբ)` 5 տարի ժամկետով:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                   ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ                                                                                                                            

 

           4 օգոստոսի 2023թ

                 ք. Երևան

Ֆայլ