Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 06Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.09.2023

      2023 թվականի սեպտեմբերի 8-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 75-76 կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

                                                                                                    Ո Ր Ո Շ Ե Ց

    Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ ընտրել.

  1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին՝ 4 տարի ժամկետով,
  2.  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին՝ 4 տարի ժամկետով,
  3. Վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանին՝ 4 տարի ժամկետով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                       ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

8 սեպտեմբերի 2023թ.

ք. Երևան

Ֆայլ