Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 01Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.02.2024

2024 թվականի փետրվարի 02-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Կիմի Բալայանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու վերաբերյալ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով և 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 72-74-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

                                                                                                Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Կիմի Բալայանի թեկնածությունն առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                      ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 2 փետրվարի 2024թ.

ք. Երևան

Ֆայլ