Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 04Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2024

   2024 թվականի մարտի 29-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ ընտրելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի՝ 2018 թվականի մայիսի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 75-76-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

                                                                                        Ո Ր Ո Շ Ե Ց

    1.Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ ընտրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին՝ 4 տարի ժամկետով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                      ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

29 մարտի 2024թ.

ք. Երևան

Ֆայլ