Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 05Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.05.2024
2024 թվականի մայիսի 3-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 52-70-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին (քրեական մասնագիտացմամբ)` 5 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
3 մայիսի 2024թ.
ք. Երևան
Ֆայլ