Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 10Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.08.2024

2024 թվականի օգոստոսի 16-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ ընտրելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի՝ 2018 թվականի մայիսի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 75-76-րդ և 53-70-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

                                                                                                                                   Ո Ր Ո Շ Ե Ց

 

  1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին՝ 4 տարի ժամկետով:
  2. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ ընտրել Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանին՝ 4 տարի ժամկետով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                        ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

16 օգոստոսի 2024թ.

ք. Երևան

Ֆայլ