ԲԴԽ-81-ԱՈ-22 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ ԲԴԽ-39-ԱՈ-10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.10.2021

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ ԲԴԽ-39-ԱՈ-10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-39-ԱՈ-10 որոշման հավելվածի 4.1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «4.1. Երեք տարուց ավելի նույն առաջին ատյանի դատարանում պաշտոնավարելը կամ երկու տարուց ավելի նույն առաջին ատյանի դատարանում պաշտոնավարելը, եթե պաշտոնավարման դատարանը հեռու է դատավորի մշտական բնակության վայրից 150 և ավելի կիլոմետրով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

          ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

        

            2021թ. հոկտեմբերի 4

                      ք. Երևան  

Ֆայլ