background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-86-Ո-249 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.10.2021

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ-280-Ա, հոկտեմբերի 1-ի թիվ ՆՀ-307-Ա, հոկտեմբերի 8-ի թիվ ՆՀ-311-Ա և թիվ ՆՀ-312-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ ԲԴԽ-70-Ո-170, հոկտեմբերի 4-ի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19, հոկտեմբերի 11-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
  1. Հավելվածի 1-ին կետի 42-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  2. Հավելվածի 1-ին կետի 49-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  3. Հավելվածի 2-րդ կետի 84-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  4. Հավելվածի 2-րդ կետի 92-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վերաքննիչ վարչական» բառերը փոխարինել «Վճռաբեկ» բառով,
  5. Հավելվածի 4-րդ կետի 210-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Լոռու» բառը փոխարինել «Կոտայքի» բառով,
  6. Հավելվածի 4-րդ կետի 219-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Սյունիքի մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,
  7. Հավելվածի 4-րդ կետի 232-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վարչական» բառը փոխարինել «Վերաքննիչ վարչական» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

             ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                          

                                                                                              Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

              2021թ. հոկտեմբերի 21

                        ք. Երևան

 

      

       

Ֆայլ