background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-86-Ո-254 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.10.2021

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                             ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

                            ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 և 2021 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-49-Ո-112 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ՝

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին՝ «63-70» հերթական համարներով,

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «11» հերթական համարով,

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «13» հերթական համարով,

4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «10» հերթական համարով,

5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «7» հերթական համարով,

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «13» հերթական համարով,

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «13» հերթական համարով,

8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «7» հերթական համարով,

9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «10» հերթական համարով,

10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին՝ «10» հերթական համարով։

2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ՝ «19-21» հերթական համարներով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ             

                                                                                                             Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ    

            2021թ. հոկտեմբերի 21

                     ք. Երևան

Ֆայլ