background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-86-Ո-252 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.10.2021

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Սարգիս Երիցյանի, Հայարփի Զարգարյանի, Հովիկ Շահնազարյանի, Արշակ Պետրոսյանի և Գրիգորի Վարդանյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Սարգիս Երիցյանի, Հայարփի Զարգարյանի, Հովիկ Շահնազարյանի, Արշակ Պետրոսյանի և Գրիգորի Վարդանյանի անուն-ազգանունները 2021 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ը ներառյալ հանել գործերի բաշխման ցանկից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

         2021թ. հոկտեմբերի 21

                ք. Երևան

Ֆայլ