ԲԴԽ-106-ԱՈ-27 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.12.2021
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021 թվականի դեկտեմբերի 16-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ին կայանալիք նիստում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 16
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. դեկտեմբերի 16-ի թիվ
ԲԴԽ-106-ԱՈ-27 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձի ազգանունը, անունը: |
Խաչատուրյան Դավիթ |
Հակոբյան Կարեն |
Միքայելյան Ստեփան |
Մինասյան Գրիգոր |
Մխիթարյան Անի |
Աբելյան Գարիկ |
Ֆայլ