background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-108-Ո-313 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23.12.2021

                                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                           ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

         2021 թվականի դեկտեմբերի 23-ին քննարկելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

          1.  Արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով:

        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

      ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                                                                                                                             

       2021թ. դեկտեմբերի 23

                ք. Երևան   

         

 

 

Ֆայլ