ԲԴԽ-36-Ո-94 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.09.2018
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 29.01.2016թ. «Դատական գործի վիճակագրական քարտի լրացման և դատական վիճակագրության վարման կարգը, դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի հաստատմանը ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 05Լ որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. սեպտեմբերի 06
ք. Երևան
Ֆայլ