ԲԴԽ-106-ԱՈ-28 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ ԲԴԽ-105-ԱՈ-26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.12.2021

                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

         ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ ԲԴԽ-105-ԱՈ-26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

        1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման գործընթացին մասնակցելու, հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնելու և հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով հոգեբաններ ընտրելու մասին» թիվ ԲԴԽ-105-ԱՈ-26 որոշման 1-ին կետում «Լիլիթ Կարապետյանին և Լիլիթ Բաղդասարյանին» բառերը փոխարինել «Արթուր Կոբելյանին և Գագիկ Պետրոսյանին» բառերով։

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

               ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

                   ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                          

                                                                                                 Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

          2021թ. դեկտեմբերի 16

                ք. Երևան   

 

Ֆայլ