ԲԴԽ-2-Ո-2 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07.01.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի 2022 թվականի ծախսերի նախահաշիվները՝ համաձայն հավելված 1-ի, հավելված 2-ի, հավելված 3-ի և հավելված 4-ի.
2) Վճռաբեկ դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
4) Վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
5) Վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
6) Վարչական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
7) Սնանկության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
8) Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
9) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
10) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
11) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
12) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
13) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
14) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
15) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի.
16) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի.
17) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 20-ի.
18) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 21-ի.
19) Դատական կարգադրիչների ծառայության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 22-ի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունվարի 7
ք. Երևան
Ֆայլ