ԲԴԽ-4-Ո-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՍՄԻԿ ՋԱԼԱԼՅԱՆԻ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.01.2022

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՍՄԻԿ ՋԱԼԱԼՅԱՆԻ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի համաձայնությունը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի թիվ ԲԴԽ-46-Ո-97 որոշմամբ սահմանված՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղման ժամկետը երկարաձգել 4 (չորս) ամսով՝ մինչև 2022 թվականի մայիսի 13-ը ներառյալ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                                                                Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               

            2022թ. հունվարի 11

                      ք. Երևան  

 

Ֆայլ