ԲԴԽ-10-ԱՈ-3 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.01.2022

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                   ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 14.04.2021 թվականի թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշման 1-ին հավելվածի 19-րդ և 21-րդ կետերով և հիմք ընդունելով Դատական դեպարտամենտի ղեկավարի 18.01.2022 թվականի որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Նախնական հարցազրույց անցկացնելու նպատակով, որպես ազգային փորձագետ, ընտրել Մարինա Պողոսյանին, իսկ որպես միջազգային փորձագետ՝ Վիտալի Վիկտորի Կասկոյին:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

          ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

           

 

                 2022թ. հունվարի 27

                         ք. Երևան

Ֆայլ