background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-38-ԱՈ-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.04.2022

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                             ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ

             ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 100-րդ, 102-րդ, 104-րդ հոդվածի 5-6-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ ԲԴԽ-38-Ո-80 և 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Լիազորել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Վարդան Ներսիկի Ստեփանյանին, որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի  2022 թվականի ապրիլի 11-ի թիվ ԲԴԽ-38-Ո-80 և 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշումներով լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                       Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

        

            2022թ. ապրիլի 11

                      ք. Երևան  

Ֆայլ