ԲԴԽ-39-ԱՈ-10 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.04.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2022 թվականի ապրիլի 14-ին, քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու նպատակով դիմած անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 25-ին և ապրիլի 28-ին կայանալիք նիստերում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 2021 թվականի ապրիլի 14-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու նպատակով դիմած անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. ապրիլի 14
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022թ. ապրիլի 14-ի թիվ
ԲԴԽ-39-ԱՈ-10 որոշման
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի
վերանայումն իրականացնող դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա
դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու նպատակով դիմած անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Անձի ազգանունը, անունը, մասնագիտացումը: |
Բեքմեզյան Գրիգոր |
Ամիրյան Կարեն (քրեական մասնագիտացում) |
Խաչատուրյան Դավիթ |
Ասատրյան Աննա (քրեական մասնագիտացում) |
Մակյան Մեսրոպ |
Հովհաննիսյան Արմեն (քրեական մասնագիտացում) |
Մելիքջանյան Լիպարիտ |
Ալավերդյան Լուսինե (քրեական մասնագիտացում) |
Միքայելյան Ստեփան |
Թադևոսյան Պավել (քաղաքացիական մասնագիտացում) |
Մխիթարյան Անի |
Թորոսյան Վահագն (քաղաքացիական մասնագիտացում) |
Չիչոյան Սերգեյ |
Սարգսյան Անի (քաղաքացիական մասնագիտացում) |
Ֆայլ