ԲԴԽ-47-Ն-14 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.05.2022

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ   

                                                                        ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

    1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1.1-ին աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Իջևան» բառը փոխարինել «Ճամբարակ» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Պետրոսյան Հայկ Արշակի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակում «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածք» բառերը փոխարինել «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մկրտչյան Էդուարդ Ստեփանի» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաքներ Արթիկ, Մարալիկ» բառերը փոխարինել «քաղաք Մարալիկ» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակում «Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածք» բառերը փոխարինել «Արթիկի, Անիի և Ախուրյանի վարչական տարածքներ բառերով», իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Ասատրյան Արամայիս Գագիկի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակում «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Սմբատյան Ռոման Վազգենի» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վանաձոր» բառը փոխարինել «Սպիտակ» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Արզումանյան Մարտին Նապոլեոնի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ստեփանավան» բառը փոխարինել «Վանաձոր» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Թադևոսյան Տարոն Ռոբերտի» բառերով,

8) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մարտիրոսյան Արամ Ավետիքի» բառերով,

9) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Կապանի, Մեղրիի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Սիսիանի վարչական տարածք» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Արամյան Մուշեղ Արթուրի» բառերով։

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
      

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
                                                                                                                                                       Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
 2022թ. մայիսի 5
                         ք. Երևան

 

Ֆայլ