ԲԴԽ-84-ԱՈ-19 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ ԲԴԽ-38-ԱՈ-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09.09.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ ԲԴԽ-38-ԱՈ-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի 2022 թվականի օգոստոսի 19-ի թիվ 88-Ա հրամանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 11-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով Վարդան Ներսիկի Ստեփանյանին լիազորելու մասին» թիվ ԲԴԽ-38-ԱՈ-9 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ» բառերը փոխարինել «ԳԱԳԻԿ ԱՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ» բառերով,
2) Որոշման 1-ին կետում «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Վարդան Ներսիկի Ստեփանյանին» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Արայի Հարությունյանին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. սեպտեմբերի 8
ք. Երևան
Ֆայլ