ԲԴԽ-95-ԱՈ-24 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՍԱՄՎԵԼԻ ՇԻԼԱՋՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.10.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՍԱՄՎԵԼԻ ՇԻԼԱՋՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 100-րդ, 102-րդ, 104-րդ հոդվածի 5-6-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-87-Ո-284 և 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիազորել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի պաշտոնակատար Աննա Սամվելի Շիլաջյանին, որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-87-Ո-284 և 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշումներով լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. հոկտեմբերի 10
ք. Երևան
Ֆայլ