ԲԴԽ-1-ԱՈ-2 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/7424/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԵՆԻ ՔՈՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.01.2023

                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                   ԹԻՎ ՎԴ/7424/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ

                                              ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

                                                    ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԵՆԻ ՔՈՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի առաջատար մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Լուսինե Կարենի Քոսյանին (անձնագիր՝ BA2430420, տրված՝ 24.06.2015թ., 003-ի կողմից) թիվ ՎԴ/7424/05/22 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ՝ վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։ 

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2023թ. հունվարի 4

                       ք. Երևան    

Ֆայլ