ԲԴԽ-7-Ո-18 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԴԱՎԻԹ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ԱՐՇԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ՝ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20.01.2023

                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԴԱՎԻԹ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ  ԱՐՇԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ՝ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատարի 20․01․2023թ․ գրությունը և ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

 

1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանը, Տաթևիկ Մուրադյանը և Արշակ Մաթևոսյանը 2023 թվականի հունվարի 20-ից ձեռք են բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ։

2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ՝ արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 20-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի թվով 3 (երեք) թափուր տեղ։

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                           

             2023թ. հունվարի 20

                     ք. Երևան

Ֆայլ