ԲԴԽ-7-ԱՈ-4 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱԳԻԿ ԱՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.01.2023

      Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ԲԴԽ-5-Ո-16 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

    1. Լիազորել Դատական դեպարտամենտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Արայի Հարությունյանին, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ԲԴԽ-5-Ո-16 որոշմամբ լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                            Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

        

            2023թ. հունվարի 20

                      ք. Երևան  

Ֆայլ